×


Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը, Ջոլին, Բեքհեմը, Դեփը, Ագիլերան, Բիբերն ու այլք` հայտնի կտավների հերոսներ

Հանրահայտ մարդկանց արտաքին փոփոխությունների “հեղինակները” ոչ միայն պլաստիկ վիրաբույժներն են, այլ նաեւ ֆոտոշոփի վարպետները, որոնք այս անգամ հայտնի կտավների հերոսներ են դարձրել Անջելինա Ջոլիին, արքայազն Ուիլյամին եւ Քեթրին Միդլթոնին, Լեոնարդո ԴիԿապրիոյին, Ջոնի Դեփին, Վիկտորիա Բեքհեմին, Էմմա Ուոթսոնին եւ ուրիշների:

Ջոնի Դեփը


Worth 1000 կայքն իր այցելուներին զվարճացնելու նպատակով բազմիցս ներկայացրել է ֆոտոշոփի արդյունք նկարներ, որոնք բացի ժպիտ առաջացնելուց, երբեմն նաեւ արժանանում են քննադատությունների:

Արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը


“The Guardian”-ի բլոգերներից Ջոնաթան Ջոնսը, որի գրառումների թեման արվեստն է, այս “նկարիչների” զբաղմունքն անհեթեթ է համարում.“Այո, աշխատանքներն իրոք ծիծաղելի է, բայց ծիծաղելուց հետո տխրում ես, որովհետեւ հասկանում ես` մարդիկ ժամանակ են ծախսել անհասկանալի նկարներ ստանալու համար”:

Վիկտորիա Բեքհեմը


Նրա կարծիքով` այս կերպ արվեստը կորցնում է իր մթնոլորտն ու եզակիությունը: Իսկ ի՞նչ կարծիքի են ստորեւ ներկայացված աշխատանքների մասին մեր ընթերցողները:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW