Փարիզյան ֆոտոշարքից հետո BRAVO.am-ի թղթակիցը ներկայացնում է, թե Նոր տարվան ընդառաջ ինչպես է պճնվել Բարսելոնան: Կատալոնիայի մայրաքաղաքը կարող է դիտողին թվալ ոչ այնքան տոնական, սակայն պետք է հաշվի առնել մշակութային եւ հատկապես եղանակային տարբերությունը: Երբ դրսում եղանակը +14 աստիճան է, իսկ ոչ հեռու լսվում են Միջերկրական ծովի ալիքները, տոնական տրամադրությունը ստանում է արեւային-մրգառատ երանգներ:
Բարսելոնայի տոնական զարդարանքը
Իհարկե, ասելով Բարսելոնա` նախ պատկերացնում ենք հանրահայտ Գաուդիի նախագծած Սագրադա Ֆամիլիան, բազմաթիվ «casa»-ները եւ լուսամփոփերը, որոնց Ամանորի զարդարանքն անգամ յուրահատուկ է եւ գունեղ:
Սագրադա Ֆամիլիան
«Լա բոկերիա» կոչվող շուկան ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների տոնական առաջին նպատակակետերից է: Այն սովորական շուկա չէ, այլ պատմական մի վայր. այստեղ դեռ 13-րդ դարում միս եւ ձուկ էին վաճառում, իսկ այսօր «Լա բոկերիա»-ում կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի սննդամթերք:
«Լա բոկերիա» շուկան տոնական օրերին
Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: