×


Բեղերի փառատոնն ու հայտնի բեղավորները

Ամերիկյան Փորթլանդ քաղաքում ամեն տարի բեղերի փառատոն են անցկացնում: Ինքնատիպ, զվարճալի ու հետաքրքիր այս միջոցառման շրջանակներում այս տարի առաջին անգամ կկայանա կինոփառատոն` նվիրված հենց բեղերին:):

Հ.Տ. Հայկոն եւ Խորեն Լեւոնյանը


Դեմքի վրա աճող մազեր ողջունող փառատոնը կկայանա  մարտի 30-ին: Կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնց երկարությունը չի գերազանցի 8 րոպեն: Մրցույթին կարող են մասնակցել միայն այն ֆիլմերը, որոնց հիմնական թեման բեղերն են: Հաջորդ նախապայմանն էլ այն է, որ ֆիլմի գլխավոր հերոսը պետք է բեղեր կրի:

Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը որպես մրցանակ 100 դոլարի կարժանանա: Մրցանակներ են նախատեսված նաեւ համր, արտասահմանյան լավագույն ֆիլմերի,  “Բեղերի լավագույն ընտրանի’’, “Լավագույն բեղերի սափրում’’ անվանակարգերում հաղթանակած ֆիլմերի համար: Ի դեպ, փառատոնի շրջանակներում հավաքված ողջ գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Բրեդ Փիթը


Ներկայացնում ենք հայ եւ համաշխարհային շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին, որոնք կյանքում կամ դերերի համար բեղեր են կրում: Բրեդ Փիթը սովորաբար սափրվում է, սակայն 2009 թվականին Քվենթին Տարանտինոյի “Inglourious Bastards’’ ֆիլմում նացիստի դեր ստանձնելու համար դերասանը հանրությանը ներկայացավ բեղերով: Դերասան Մեթ Դեյմոնը եւս ստիպված է եղել բեղեր պահել “The Informant’’ ֆիլմում դեր ստանձնելու համար: Դերերի համար բեղերով են հանդես եկել նաեւ դերասաններ Ջորջ Քլունին, Ջուդ Լոն, Օրլանդո Բլումը, Շոն Փենը եւ ուրիշներ:

Նազենի Հովհաննիսյանը "Ալաբալանիցա" ֆիլմի նկարահանումներին


Դե իհարկե, հնարավոր չէ այս համատեքստում չհիշել բեղավոր երեք հանճարի` Չարլի Չափլինին, Սալվադոր Դալիին, Ալբերտ Էնշտեյնին: Անպակաս են նաեւ հայտնի քաղաքական գործիչները, ինչպես օրինակ` Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը, որոնց նաեւ “բեղերով բռնակալներ” են անվանում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.diver-sant.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW