Այսօր նրանք համարվում են աշխարհի ամենագեղեցիկ եւ հաջողակ կանայք, զարդարում են ամսագրերի շապիկները, նրանց մասին քննարկումներին դադար չկա, նրանց կողքին են ամենագեղեցիկ եւ գրավիչ տղամարդիկ, նրանք հայտնի կանայք են` դերասանուհիներ, երգչուհիներ, մոդելներ:
Անջելինա Ջոլին
Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի կինը`Քեյթ Միդլթոնը, մոդելներ Էլ Մաքֆերսոնն ու Ռոզի Հանթինգթոն-Վայթլին, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Դեմի Մուրը միշտ չէ, որ նման անթերի արտաքին են ունեցել: Ներկայացնում ենք այն հայտնիներին, որոնք մանուկ հասակում “անճոռնի ճուտիկներ” են եղել, իսկ “կարապների’’ են վերածվել գեների կամ էլ պլաստիկ վիրաբույժների շնորհիվ:):
Նայելով Քեյթ Միդլթոնի` փոքր հասակում արված լուսանկարին` դժվար է ճանաչել արքայադստերը: Գունատ, ամաչկոտ եւ սովորական դիմագծերով մի աղջնակ, որին արտաքնապես գեղեցկացնելու համար, խոսակցությունների համաձայն, մինչ ամուսնանալը 460 հազար դոլար են ծախսել` վարձելով ոճաբաններ, ատամնաբույժներ, վարսավիրներ եւ նույնիսկ պլաստիկ վիրաբույժներ, որոնք աշխատել են մասնավորապես Քեմբրիջի դքսուհու քիթը ձեւափոխելու վրա:
Դեմի Մուրը
Դեմի Մուրին կարելի է համարել ամենաանկեղծ ու քաջ “աստղերից”: Ստորեւ ներկայացված լուսանկարը Դեմին օգտագործում է “Twitter”-ում` որպես գլխավոր նկար: Զվարճալի արտաքինով, մեծ ակնոցներով այս փոքրիկը հենց հայտնի դերասանուհին է:):
Մոդել Էլ Մաքֆերսոնը կրկին անճանաչելի է մանկական լուսանկարում: Ոչ ոք չի ենթադրել, որ կարճ մազերով այս չարաճճի աղջնակը մեծանալու է, որպեսզի վերածվի աշխարհի ամենահայտնի եւ գեղեցիկ մոդելներից մեկի: Էլն արդեն 48 տարեկան է, բայց իր արտաքինը միայն օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր կնոջ համար:
Քեյթ Մոսը
Նիկոլ Քիդմանը մշտապես խոստովանում է, որ ատում էր իր գանգուրները: Ավստրալիայում բնակվող դերասանուհին փոքր հասակում ուներ բոլոր տվյալները տնային տնտեսուհի դառնալու համար` գանգուրներ, կարմիր մազեր ու այտեր, ոչնչով չառանձնացող արտաքին տվյալներ, իսկ այժմ նա Հոլիվուդի ամենացանկալի ու գրավիչ կանանցից է:
“Անճոռնի ճուտիկի” ամենատիպիկ օրինակը մոդել Ռոզի Հանթինգթոն-Վայթլիինն է: Ծուռ ատամները լրացրել են գեղեցկության նշույլ չունեցող արտաքինը: Սակայն Ռոզին վերածվեց “Victoria’s Secret’’ ապրանքանիշի “հրեշտակի’’, իսկ իր փեսացուն հայտնի դերասան Ջեյսոն Սթեթհեմն է:
Դժվար է ասել` ինչպես է Քեյթ Մոսի նման արտաքին ունեցող աղջնակը հայտնվել նորաձեւության աշխարհում եւ գրավել այն… 16 տարեկանում է Քեյթը վերածվել ինքնատիպ արտաքինով եւ գեղեցիկ կազմվածքով աղջկա:
Նիկոլ Քիդմանը
Վաշինգտոնի ոճաբանները չափազանց շատ ջանք են գործադրել` վերափոխելու ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դստեր` Չելսիի արտաքինը: Եվ դժվար է ասել` արդյոք նրանց հաջողվել է դա անել, սակայն դրական փոփոխությունն ակնհայտ է:
Հետաքրքիր է` “Բիթլզ’’ լեգենդար խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնին այնուամենայնիվ կամուսնանար իր կնոջ` Նենսի Շեւելի հետ, եթե տեսներ նրա երիտասարդ տարիների լուսանկարներրը:):
Առաջարկում ենք դիտել մի շարք հայտնիների թեմային առնչվող լուսանկարները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: