×


Բեյոնսեն երկվորյակի է սպասում

Բեյոնսեն եւ ռեփեր Ջեյ Զին մոտ ապագայում երկրորդ անգամ ծնողներ կդառնան: 35-ամյա երգչուհին հղի է, սակայն, այսքանով անակնկալները չեն ավարտվում. նա իր երկրպագուներին խոստովանել է, որ երկվորյակի է սպասում:

Բեյոնսեն


«Ուզում ենք կիսվել մեր ուրախությամբ: Մենք կրկնակի օրհնված ենք: Շնորհակալ ենք, որ մեր ընտանիքը կհամալրվի երկու հոգով եւ կմեծանա»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է երգչուհին:

Բեյոնսեն, Ջեյ Զին եւ նրանց ավագ դուստրը՝ Բլու Այվին


Հիշեցնենք, Բեյոնսեյի եւ Ջեյ Զիի ավագ դուստրը՝ Բլու Այվին, 5 տարեկան է: 

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW