Բեն Ավետիսյանը Հարություն Մովսիսյանի, Գարիկ Չեփչյանի, Հայկ Չոմոյանի եւ «Երանի» սերիալից այլ դերասանների հետ այս օրերին եղել է Արցախում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է այցի նպատակի, իրեն ուղղված քննադատությունների եւ եւս մեկ անգամ զինվորագրվելու ցանկության մասին:
Բեն Ավետիսյանը
«Շատերը մտածում են` գնալս PR քայլ էր, բայց այդպես չէ: Չարախոսում են այն մարդիկ, ովքեր համակարգչի առջեւ նստած ոչինչ չեն անում ու քննադատում են նրանց, ովքեր փորձում են որեւէ կերպ օգնել: Այժմ էլ, երբ առաջին անգամ խոսում եմ այս թեմայով, գիտեմ` էլի կլինեն քննադատողներ, կսկսեն մտածել, թե արդարանում եմ»,-նշել է երիտասարդ դերասանը:
Նա նշել է, որ ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից մեծ ցանկություն է ունեցել լինել զինվորների կողքին.«Տեղս չէի գտնում, մտածում էի` այստեղ ինչ ենք անում, երբ մեր տղաներն իրենց արյունով պաշտպանում են մեր սահմանները: Ամեն անգամ, երբ տնից դուրս էի գալիս, մերոնք չէին հավատում, որ նկարահանման եմ գնում: Որոշել էի կամավորագրվել, բայց թույլ չտվեցին` ասելով, որ ես ծառայել եմ ու համարվում եմ պահեստազորային ուժ, եւ եթե, Աստված չանի, լայնածավալ գործողություններ լինեն, այդ ժամանակ միայն կարող եմ գնալ: Ասում էին նաեւ, որ հեշտ չէ բոլոր կամավորներին սահմանում պահելը»:
Բենն անդրադարձել է նաեւ այն քննադատություններին, որոնց արժանացել է` Արցախի խորհրդանիշ հուշարձանի մոտ իր լուսանկարը հրապարակելով.«Հաստատ PR-ի կարիք չունեմ, չէի նստել սրճարանում եւ սելֆի արել, պարզապես առաջին անգամ էի Արցախում, նկարվեցի հայտնի արձանի մոտ ու այն հրապարակեցի նաեւ նրանց համար, ովքեր չէին հավատում մեր այցին: Այն դեպքն էր, որ եթե լուսանկար չգցեի, կմտածեին` չեմ գնացել, միայն մեծ-մեծ խոսել եմ, իսկ գցելուց հետո էլ ստացա նաեւ բացասական վերաբերմունք»:
Նա 2009-2011 թվականներին ծառայել է Գորիսում, հավաստիացնում է, որ հիմա էլ անհրաժեշտության դեպքում զենք կվերցնի եւ կմեկնի սահման.«Երկրից չեմ փախել, որ քննադատում են, ինչ կարողացել եմ, արել եմ: Աստված չանի, եթե կռիվ լինի, ես հաստատ այնտեղ եմ լինելու: Արցախում գտնվելով` հասկացա, թե ինչ է իսկապես ազգասեր լինելը: Ոչ մեկին անգամ կես սմ հող չունենք տալու. մեր տղերքն այն արյունով են պահել, մեզ համար սրբություն է: Չենք սպասի, որ գան հասնեն մեր բակ, նոր կսկսենք կռվել, սահմանն է այժմ մեր տունը, մեր դռան շեմը: Հալալ է մեր զինվորներին, ես նրանց ցավը տանեմ»:
BRAVO.am


×
28,045







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: