×


Բեն Ավետիսյան.«Մի գեղեցկուհու հետ էի ծանոթացել»

Աշխատանքային գերզբաղված առօրյայի պատճառով Բեն Ավետիսյանը դեռ չի հասցրել վայելել ամառային արձակուրդը: BRAVO.am-ի հետ զրույցում սերիալային դերասանը հայտնել է, որ նախատեսում է այս ամիս մեկնել եվրոպական շրջագայության:

Բեն Ավետիսյանը


- Հանգստի նախընտրելի տարբերակը:
- Ակտիվ հանգստի սիրահար եմ:

- Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:
- Ընկերներիս հետ:

- Հանգստի համար ամենալավ եղանակը:

- Ամառը:

- Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել այս արձակուրդդ:
- Իսպանիայում:

Բեն Ավետիսյանը


- Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:
- Հողաթափ, սրբիչ:

- Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:
- Ծնողներիս:

- Եթե հիմա ծովի ափին լինեիր:
- Բանանի սառը հյութ կխմեի, կլողայի եւ կզովանայի:

- Ամառային հագուստիդ մեջ գերակշռող գույները:
-Անկախ եղանակից` սեւ-սպիտակի համադրությամբ հագուստ եմ նախընտրում:

- Քո ամառային երեկոները:
- Հիմնականում աշխատանքային են: Հենց ազատ եմ լինում, ընկերներիս հետ մի քանի ժամով քաղաքից դուրս եմ գնում:

Բեն Ավետիսյանը


- Արդեն հասցրե՞լ ես հանգստանալ, որտե՞ղ ես եղել:
- Ցավոք, հանգստի մեկնելու ժամանակ դեռ չեմ ունեցել: Հուսով եմ՝ այս ամիս կկարողանամ ժամանակ գտնել ու Եվրոպա մեկնել: Ծրագրում եմ այցելել Գերմանիա, Ֆրանսիա եւ Իսպանիա:

- Ամենաանմոռանալի ամառը:
- Նախորդ ամառն ինձ համար ամենատպավորիչն ու անմոռանալին էր:

 - Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:

-Այո:): Նախորդ տարի Սեւ ծովի ափին մի գեղեցկուհու հետ էի ծանոթացել:

- Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:
- Հիմնականում միայնակ եմ ճանապարհորդում ու նոր մարդկանց հետ ծանոթանում:):

Տեքստը` Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW