Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը որոշել են մանկական հագուստի հավաքածու թողարկել: Նրանց մոդելավորած առաջին զգեստն, իհարկե, ներկայացնում է փոքրիկ Նորթը: Մինչ սպասվելիք ցուցադրությունը, ռեալիթի շոուների հայազգի աստղը քույրերի եւ ընտանիքի մյուս անդամների հետ մեկնել է հանգստի:
Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները
Ուղեւորության համար այս անգամ նրանք ընտրել են Կոստա Ռիկան: Սոցիալական ցանցերում օգտատերերը քննարկում են իրենց բարեմասնություններով հայտնի քույրերի՝ լողավազանի մոտ արեւայրուք ընդունելիս արված լուսանկարները:
Քլոե Քարդաշյանը
Ի դեպ, Քլոեին հաջողվել է շուրջ 18 կգ-ով նվազեցնել քաշը: Նա եւ Քորթնին հաճախ են մարզումների ընթացքում արված լուսանկարներ հրապարակում եւ կիսվում իրենց փորձով, իսկ նրանց միջնեկ քույրը խուսափում է.«Ես երբեք այդպես չեմ վարվում: Ուղղակի ես Քլոեն ու Քորթնին չեմ: Բայց ամեն օր հաճախում եմ ֆիթնես-կենտրոն՝ մարզվելով մեկ ժամից ոչ պակաս»,-պատմել է 36-ամյա Քիմը:
BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail


×
9,383





