×


Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը “Forbes”-ի ամենահարուստների ցուցակում են

“Forbes”-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահայտնի ու հարուստ "աստղերի" հերթական ցուցակը, որն իր 21 միլիոն դոլարով այս տարի գլխավորում է 43-ամյա Ստաս Միխայլովը: Այս արտիստին “Yandex” որոնողական համակարգում փնտրել են 12 180 000 անգամ:

Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը



Ռեյտինգային ցուցակի 35-րդ հորիզոնականում է հայազգի հայտնի շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Նա վաստակել է 2,7 միլիոն դոլար: Տպագիր մամուլում Միշային անդրադարձել են 245 անգամ, իսկ Yandex-ում փնտրել են 1 180 000 անգամ:

Միխայիլ Գալուստյանը

 
Ըստ “Forbes”-ի, 41-րդ հայտնին ու հարուստը կրկին հայ է՝ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է 2,8 միլիոն դոլար, տպագիր մամուլում նրան անդրադարձել են 201 անգամ, որոնողական համակարգում Գարիկի անունը փնտրել են 790 000 հազար անգամ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Forbes

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW