Գեւորգ Մարտիրոսյանն իր ծննդյան օրը` հունիսի 4-ին, նախատեսել է իրականացնել իր նոր` “Հալալա” երգի տեսահոլովակի պրեմիերան: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգիչը` ավելացնելով, որ այս անգամ համատեղել է երգն ու պարը:):
Գեւորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Նրա խոսքով` ռիթմիկ երգին համապատասխան նկարահանել են պարային տեսահոլովակ, որի բեմադրությամբ զբաղվել է խորեոգրաֆ Արմինե Զարյանը. “Մոտ 15 օր հաճախել եմ պարի դասերի: Ասում են` ընդունակ եմ, ես էլ կարծում եմ` ստացվել է. պարս ու հերոսուհու խաղը դարձել են տեսահոլովակի հիմնական մեխը”:
Գեւորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Գեւորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Երգչի եւ նկարահանվող մասնակիցների ոճով զբաղվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Գեւորգ Մարտիրոսյանն իր նոր տեսահոլովակում նկարահանված պարողների հետ
Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ ցերեկվանից մինչեւ լուսաբաց` առավոտյան ժամը 7-ը, նկարահանման հրապարակում պարել է.“Ոտքերիս արդեն կապտուկներ էին եղել, բայց այդ ամենը սիրով էի անում: Նաեւ ջրային տեսարաններ ունենք, ողջ գիշեր սառը ջրերի մեջ եմ եղել: Նկարահանումից օրեր են անցել, բայց դեռ ամբողջովին չեմ առողջացել”:
Նրա բնորոշմամբ` նոր երգը “մի քիչ հունական, մի քիչ արեւելյան ռիթմերով պարային երգ է”, բայց խոստովանում է, որ նախընտրում է լիրիկական երգեր կատարել.“Իմ նախասիրություններն ու կոմերցիան փորձում եմ համատեղել: Այսօր առանց ռեստորանային երգերի դժվար է գումար աշխատել. կատարում եմ ամեն ոճի երգեր”:
Գեւորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
“Հայաստանի ձայն”-ին մասնակցած Գեւորգ Մարտիրոսյանը նշում է, որ նախագծի շնորհիվ այժմ ավելի ճանաչված է.“Հիմա ավելի շատ են հրավիրում համերգների, բացի այդ աշխատում եմ ակումբ-ռեստորաններում, երգում եմ կորպորատիվ միջոցառումներին”, - ասել է նա ու հավելել, որ այժմ համագործակցում է պրոդյուսեր Սամվել Ղազարյանի հետ.“Մենք ընկերներ ենք, փորձում ենք միասին աշխատել”:
BRAVO.am
Լուսանկարները` Գեւորգ Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: