×


Միհրանը, Շուշաննան, Նառան, Տաթեւները, Ժաննան եւ մյուսները` հետսերիալային փուլում :)

Երգիչ, “Դժվար ապրուստ”-ում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը դեռ մեկ ամիս առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, թե ուղիղ երկու տարի` այնքան, ինչքան ընթացել են սերիալի նկարահանումները, չի հանգստացել.“Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ”: Միհրանն արդեն իսկ կարող է իրականացնել ցանկությունը:). երեկ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում “Դժվար ապրուստ”-ի վերջին սերիան էր, BRAVO.am-ն էլ մյուս դերասաններից եւս հետաքրքրվել է` իրենք ինչով են լցնելու իրենց առօրյան հետսերիալային փուլում:

Շուշաննա Թովմասյանը եւ Միհրան Ծառուկյանը "Դժվար ապրուստ"-ի նկարահանումներին


Շուշաննա Թովմասյան - Էլեն

Տարբեր սերիալներում, նախագծերում նկարահանվելու առաջարկները շատ են, ինձ ցանկանում են տեսնել նաեւ հաղորդավարուհու դերում, սակայն դեռ չեմ կողմնորոշվել ընտրության հարցում: Մի բան հաստատ է` 1 ամիս դադարի շրջան կունենամ, հետո արդեն կտեսնենք:

Շուշաննա Թովմասյանը եւ Նառա Դիլանյանը


Նառա Դիլանյան - հորաքույր Նինա

Բազմիցս նշել եմ, որ չեմ պատկերացնում ինձ առանց տեսախցիկի: Անպայման ուզում եմ շարունակել աշխատանքս: Ի զարմանս եւ ի ուրախություն ինձ` առաջարկներ կան, այդ թվում` խաղալ կոմերցիոն ներկայացումներում: Ցանկանում եմ հեռուստադիտողին նորովի ներկայանալ` կերտելով հորաքույր Նինաից էապես տարբերվող կերպարներ:

Տաթեւ Իրիցյանը


Տաթեւ Իրիցյան - Էսթեր

Վստահ եմ` դարձյալ նկարահանվելու եմ, որովհետեւ առանց աշխատանքի ինձ լիարժեք չեմ զգում: Առաջարկներ կան, բայց չեմ ուզում հապճեպ որոշումներ կայացնել:

Դավիթ Մարդյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Ժաննա Բուտուլյան - Սյուզկա

“Դժվար ապրուստ”-ն ինձ պարգեւեց շատ կարեւոր 2 տարի: Ձեռք բերեցի լավ ընկերներ եւ, իհարկե, մեծ փորձ: Միշտ կարոտով կհիշեմ: Այժմ պլաններ չկան, այսինքն`դեռ չեմ կողմնորոշվել` ինչ ուղի ընտրեմ:

Նիկոլայ Եղիազարյանը սիրելիի` Աննայի հետ


Նիկոլայ Եղիազարյան - Ֆելիքս

Ցանկություն ունեմ կրկին հետաքրքիր, լավ կերպարներ մարմնավորել:

Սարգիս Թաշչյանը եւ Նառա Դիլանյանը


Սարգիս Թաշչյան - Ժորիկ

Այս պահին դեռեւս առաջարկներ չկան, երեւի զբաղվածությունս էր պատճառը: Իհարկե, կրկին նկարահանվելու մեծ ցանկություն ունեմ:

Տաթեւ Սարգսյանը


Տաթեւ Սարգսյան - Էվա

Կարծում եմ` ավելի լավ է` մի փոքր սպասեմ եւ ավելի ազդեցիկ ու վառ կերպարով հանդես գամ: Հիմա աշխատում եմ հագուստի հայտնի խանութում` որպես վիզուալ-մերչնդայզեր: Սերիալում նկարահանվելը, հավանաբար, նպաստեց այս աշխատանքիս, որովհետեւ փորձում էի հնարավորինս ոճային լինել: Նաեւ թատրոնում խաղալու լուրջ նպատակ ունեմ. շուտով զբաղված կլինեմ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկում:

Դավիթ Սեխպեյանը կնոջ` Նարինեի հետ


Դավիթ Սեխպեյան - Նոյ

Որոշել եմ դադար վերցնել որոշ ժամանակով: Հետագայում եթե գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ լինեն, կընդունեմ: Իսկ այս շրջանում հեռուստադիտողն ինձ կտեսնի “Արմենիա” հեռուստաընկերության “Բարի լույս, հայեր” հաղորդման շրջանակում, ինչու չէ, նաեւ այլ նախագծերում: Կնոջս` Նարինեի դեպքում մեր նպատակաները մի քիչ այլ են. դերասանական կարիերան տարածքային այլ հարթության վրա ենք ուզում դնել: Տեսնենք…

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Նաիրուհի Մարգարյանի, "Armenion Photography"-ի եւ դերասանների “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW