×


Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին

Գուրգեն Դաբաղյան. «Նա գեղեցկուհի հայուհի է»

Գուրգեն Դաբաղյանը նորություններ ունի: Թե ինչ երգի հոլովակ է պատրաստվում ներկայացնել, ում հետ է զուգերգ կատարում, ինչ նկարահանումներն են ունեցել Հայաստանում եւ ծովափնյա երկրում, նա առաջինը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Օրեր անց կներկայացնենք նոր տեսահոլովակ, որը զուգերգ է տաղանդավոր հայուհի, գեղեցկուհի Արփինե Քոչարյանի հետ, ով իր առաջին քայլերն է անում այս ասպարեզում: Ի դեպ, ես եմ նրա հետ պարապել եւ վոկալով զբաղվել»,-պատմել է երգիչը:

Արփինե Քոչարյանը


Գուրգենի խոսքով՝ երգի անվանման հարցում դեռ չեն կողմնորոշվում, խոսքերի հեղինակը Հովհաննես Հովհաննիսյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գրիշա Դաշյանը.«Սիրային շատ գեղեցիկ ու հուզիչ երգ է՝ ժողովրդական մոտիվներով, պարզապես նոր, ավելի ժամանակակից գործիքավորում է արվել: Իմ ամենասիրելի երգերից մեկն է»:

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Բաթումում՝ ծովափին, ռեժիսորը Վահե Հարությունյանն է:

Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Երգչի համար աշխատանքով հագեցած տարին շարունակվում է: Մոսկվայում նա օրերս մասնակցել է «Տաշի շոու»-ին, իսկ նոյեմբերին մեկ ամսով Արաբո Իսպիրյանի եւ Սեւակ Ամրոյանի հետ հյուրախաղերի կմեկնի Եվրոպա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին