×


Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի հուզիչ պահը, հայտնի հյուրերն ու անակնկալները

Գուրգեն Դաբաղյանը, ինչպես արդեն պատմել ենք, երեկ ամուսնացել է: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունից հետո երգիչն ու սիրելին՝ ռուսաստանաբնակ հայուհի Իննան, ուղեւորվել են ռեստորանային համալիր, որի բացօթյա հատվածում էլ տեղի է ունեցել զագսի արարողությունը: Ստորեւ ներկայացնում ենք հարսանեկան խնջույքի մանրամասներն ու տեսանյութերը:

Նորապսակներն իրենց միությունը տոնել են շուրջ 450 հյուրի հետ: Հարսանյաց խնջույքի հանդիսավարներն են եղել Սամվել Գրիգորյանն ու Մաշա Մատվեեւան:



Հանդիսությունների սրահ զույգի մուտքը հատուկ բեմադրված է եղել. նախ սրահ է մտել փեսան՝ կատարելով իր երգացանկից «Քեզ գտա» երգը, որից հետո հարսիկն է պարելով նրան ընդառաջ եկել՝ հրեշտակների ուղեկցությամբ:

Սա երգչի միակ ելույթը չի եղել իր իսկ հարսանիքին. հարսի պարի ժամանակ եւս Գուրգենը երգել է:



Իրենց կատարումներով զույգին շնորհավորել են Արամ MP3-ը, Սպիտակցի Հայկոն, Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սիլվա Հակոբյանը: Մայրանալ պատրաստվող երգչուհին նախ շնորհավորել է նորապսակներին, ձեռքը դրել Իննայի գլխին, իսկ կատարման ժամանակ նորահարսիկը պարել է հայրիկի հետ եւ հուզել ներկաներին:



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ սոցցանցերից

View this post on Instagram

A post shared by Haykuhi Yessayan (@yessayanphoto) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին