×


Գրիգի հումորային նոր տեսահոլովակում նրա կնոջ դերում Դիանա Շատվերյանն է

«Վա՜յ, Գրիգ, Գրիգ» սթենդ-ափ ներկայացումներին զուգահեռ Գրիգը որոշել է նորովի ներկայանալ. շուտով նրա յութուբյան էջում հասանելի կլինի Ամանորին նվիրված հումորային տեսահոլովակ, որի նկարահանումներին հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

Գրիգի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Ինչպես հումորիստն է նշել մեզ հետ զրույցում, իրենց նպատակը տոնական օրերն էլ ավելի ուրախ դարձնելն ու մարդկանց ծիծաղ պարգեւելն է.«Երգի իմաստը նրանում է, որ ամբողջ տարին մարդիկ աշխատել են, եւ վերջապես եկել է այն պահը, որ պետք է ուտեն եւ շատ ուտեն: Իսկ անվանումը՝ «Տոն արա», դարձել է թեւավոր խոսք. այն ես օգտագործել եմ իմ ներկայացումների ժամանակ, եւ տարածվել է գրեթե ամենուր: Այսօր այդ արտահայտությունը շատերն են անում»:

Գրիգի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Բիլի Այլիշի «Bad Guy» հիթի երաժշտության համար հայերեն խոսքերը գրել են Գրիգ Գեւորգյանը, Վան Գրիգորյանը եւ Արմենը Սարգսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահան Եփրեմյանն է:

Գրիգի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի համար հերոսուհի ընտրելիս նրանք կարեւորել են շիկահեր լինելը եւ հասկացել, որ համապատասխանում է Դիանա Շատվերյանը, ով մարմնավորում է Գրիգի կնոջը: «Ներկայացնելու ենք Ամանորի թոհուբոհը մեծ, երեխայաշատ ընտանիքում: Դիանան նաեւ բալիկի է սպասում, ինչը համահունչ է պատկերին»,-պատմել է հումորիստը:

Գրիգը՝ կնոջ հետ


Նկարահանումները, Գրիգի խոսքով, անցել են հոյակապ եւ առանց որեւէ բարդության.«Չէինք կասկածում, որ լավ է անցնելու, որովհետեւ աշխատում էր պրոֆեսիոնալ եւ սրտացավ թիմ: Առաջին անգամ չէ, որ ես հումորային երգ եմ գրում, եւ ինձ համար բարդ չէր: Շատ շնորհակալ եմ ընկերներիս, «Վայ, Գրիգ, Գրիգ»-ի թիմին եւ կնոջս: Ի դեպ, հոլովակում նկարահանվել են նաեւ նրա փոքրիկ պարուհիները»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին