Ուղիղ երկու տարի առաջ` 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, “Prince Princess” խանութ-սրահն իր հյուրընկալ դռները բացեց Կորյունի 25 հասցեում: Մանկական հագուստի եւ աքսեսուարների ամենանորաձեւ խանութ-սրահը երեկ անակնկալ նվեր է մատուցել հաճախորդներին` բացելով մասնաճյուղ “Դալմա Գարդեն Մոլ”-ի առաջին հարկում:
Դալիթան` “Prince Princess” խանութ-սրահի բացմանը
Պաշտոնական բացումը նշանավորվել է մանկական նորաձեւության ցուցադրությամբ, որի ընթացքում փոքրիկ մոդելները` արքայազներն ու արքայադուստրերը, ցուցադրել են հանրահայտ ապրանքանիշերի` “Dolce & Gabbana”, “Baby Dior”, “Chloe”, “Marc Jacobs”, նոր` աշուն-ձմեռ հավաքածուի նմուշները:
Մանկական միջոցառման հանդիսավար “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի մասնակից Դալիթան, ողջունելով հյուրերին, ներկայացրել է խանութ-սրահի ուղղվածությունը.“Բացման առաջին օրվանից այն ունի մի շարք նպատակներ` լինել սիրված ու հաճելի վայր, հայ հաճախորդներին ներկայացնել մանկական նորաձեւության լավագույն միտումները, հանդես գալ գեղեցիկ միջոցառումներով եւ ներկայացնել հայտնի նորանոր ապրանքանիշեր”:
Վլադիմիր Արզումանյանը երգել է “Prince Princess” խանութ-սրահի պաշտոնական բացմանը "Դալմա Գարդեն Մոլ"-ում
“Prince Princess” մանկական մուլտիբրենդային խանութ-սրահը նախորդ տարի ներկայացրեց աշխարհահռչակ “Dolce & Gabbana” ապրանքանիշը, այնուհետեւ դարձավ “Lesy”-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ այս անգամ ներմուծել է մեկ այլ հռչակավոր բրենդ` “Gucci”: Երեկոյի երկրորդ հատվածը կոչվում էր “Բարի գալուստ, Gucci”, որի ընթացքում փոքրիկ մոդելները ցուցադրել են մանկական նոր հավաքածուն:
Gucci-ի մանկական հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականի հունիսին` Իտալիայում: Որպես մանկական հավաքածուի կրեատիվ տնօրեն է հանդես գալիս Ֆրիդա Ջիանինին: Նրան ողջունել են ժամանակակից նորաձեւության հանդեպ նոր, կանացի մոտեցումների համար: Նշենք նաեւ, որ “Gucci”-ի մանկական հավաքածուի գովազդային արշավն առաջին անգամ իրականացրել է Ջենիֆեր Լոպեսն` իր երկվորյակների հետ, ինչը եւս մեծ համբավ բերեց ընկերությանը:
Փոքրիկները ցուցադրել են “Prince Princess” խանութ-սրահի նոր տեսականին
Տոնական միջոցառումը եզրափակվել է “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի եւ Դալիթայի կատարումներով: Ցուցադրությունից հետո ներկաները օգտվել են համեղ հյուրասիրությունից, ունկնդրել Dj Guevo-ի հնչեցրած երաժշտությունը եւ կատարել հաճելի գնումները:
Նորաբաց “Prince Princess” խանութ-սրահը տեղակայված է "Դալմա Գարդեն Մոլ"-ի առաջին հարկում
“Prince Princess”-ում ձեր փոքրիկների համար կարող եք գտնել բազմաոճ, յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան հագուստ եւ աքսեսուարներ: Շտապեք նորաբաց խանութ-սրահ եւ ձեռք բերեք ներկայացված “Dolce & Gabbana”, “Gucci”, “Chloe”, “Marc Jacobs”, “Baby Dior”, “Dsquared”, “Miss Grant”, “Pinco Pallino”, “Simonetta”, “Missoni”, “Add”, “Zaconne”, “Stella McCartney”, “Lesy”, “Naturino”, “Miss Blumarine”, “Sottocoperta” եւ հայտնի այլ ապրանքանիշերի մանկական հագուստ եւ աքսեսուարներ:
Մաղթում ենք հաճելի գնումներ :):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: