×


Դավիթ Բաբախանյան. “Երեւան. XX դար”-ի TV-տարբերակը բացառապես լավ արձագանքների արժանացավ

Դեկտեմբերի 23-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Փակ շուկայի մասին պատմող հաղորդմամբ ավարտվեց Մեդիամաքսի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որի շրջանակում հեռարձակվեց 12 հաղորդում: 

Այդ հաղորդումները հասանելի են այս հղումով:

Նախագծի մասին զրուցել ենք «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի հետ:

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Դավիթ Բաբախանյանը


-«Արմենիա TV»-ի պատվերով Մեդիամաքսն իրականացրեց «Երեւան. XX դար» նախագծի հեռուստատեսային տարբերակը: Խնդրեմ, ներկայացրեք այս առաջարկն անելու շարժառիթները: 

-Կյանքի ռիթմն արագանում է, եւ բոլորն այդ ռիթմի մեջ փորձում են չկորցնել իրենց արդյունավետությունը: Նույն կերպ հեռուստատեսությունն էլ փորձում է ամեն ինչ անել, որ այդ  ռիթմից դուրս չմնա: Ռեյտինգ կոչվածը շատ կարեւոր է TV-ի համար, որի հետեւից մրցավազքի ընթացքում մենք երբեմն սկսեցինք կորցնել ամենակարեւորը` ասելիք ունեցող կոնտենտը, եւ կարծում եմ, որ «Երեւան. XX դար» նախագծով մենք փորձեցինք որակյալ հեռուստաարտադրանք հետ բերել եթեր: 

Մեդիամաքս-ի պատրաստած հաղորդումների շնորհիվ մեր եթերացանկում այնպիսի մի նախագիծ ունեցանք, որը քաղաքացիներին, մատաղ սերնդին որակյալ ինֆորմացիա փոխանցեց: 

"Արմենիա" հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը


-Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր նախագծի վարկանիշը: 

- Ի սկզբանե, «Երեւան. XX դար» հաղորդաշարի առջեւ ռեյտինգ ապահովելու խնդիր չէր դրվել, սակայն ստացվեց այնպես, որ ե́ւ մենք, ե́ւ Մեդիամաքսը պարգեւատրվեցինք, քանի որ հաղորդումները ոչ միայն որակյալ էին, այլեւ ռեյտինգային բավական լավ ցուցանիշներ ունեցան: 

Շատ գոհ եմ եւ ուրախ, որ մի քանի ամսվա ընթացքում Մեդիամաքսի հետ իրագործեցինք այդ ամենը: Այս նախագիծը բացառապես լավ արձագանքների արժանացավ:

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Դավիթ Բաբախանյանը


-Հեռուստատեսային տարբերակի 12 հաղորդումից ո՞րն եք առավել հետաքրքրությամբ դիտել:  

-Երեւի, «Կոզիրյոկ» սրճարանի մասին հաղորդումը, քանի որ այս վայրի հետ կապված մանկական հիշողություններ ունեմ: Չնայած, բոլոր հաղորդումներն էլ իրենց ոճի մեջ շատ լավն էին:

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Դավիթ Բաբախանյանը


-«Երեւան. XX դար» նախագծի ինտերնետային տարբերակը շարունակում է իր ընթացքը, հնարավո՞ր է` շարունակություն ունենա նաեւ հեռուստատարբերակը: 

-Ինչու ոչ. մենք կփորձենք ճիշտ տրամաբանական շարունակություն գտնել: Կարծում եմ` հաստատ կստացվի: Համենայնդեպս, ես արդեն որոշակի գաղափարներ ունեմ: Կարծում եմ` Մեդիամաքս-ի թիմի հետ կհանդիպենք եւ կխոսենք այս թեմայի շուրջ: 

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/BRAVO.am/
Լուսանկարները` Դավիթ Բաբախանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին