Գլենդելում հունիսի 2-ին լույս աշխարհ է եկել Դավիթ Սեխպեյանի առաջնեկը: Նարինե Պողոսյանն ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ ծնողները փոքրիկին անվանակոչել են Օլիվիա Լիվի:
Դավիթ Սեխպեյանը` կնոջ հետ
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասել է, որ կինն ու նորածին դուստրն իրենց լավ են զգում.«Ամենակարեւորն այն է, որ առողջ բալիկ ենք ունեցել: Ծննդաբերության ընթացքում կնոջս կողքին եմ եղել, երբ տեսա աղջկաս՝ զգացի, որ երկնքից մի կտոր Աստված նվիրել է մեզ»:
Նարինե Պողոսյանը
Դավիթը պատմել է, որ աղջկա անունը միասին են ընտրել, որից հետո էլ կինը խորհրդանշական նկար է նկարել:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Սեխպեյանի արխիվից


×
22,795





