Ռեալիթի շոուների հայազգի թագուհի, այժմ նաեւ Քանյե Ուեսթի ընկերուհի Քիմ Քարդաշյանը երբեւէ չի թաքցրել, որ հիանում է արքայազն Ուիլյամի տիկնոջ` Քեթրինի ոճով եւ պահելաձեւով, նաեւ ցանկություն է հայտնել հանդիպել, ընկերանալ արքայական ընտանիքի ներկայացուցչի հետ, որին, եթե հիշում եք, 30-ամյակի առիթով նվեր էր ուղարկել :):
Քիմ Քարդաշյանը
Լոնդոն կատարած այցի ժամանակ, ինչպես նշում են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ, Քիմը Միդլթոնի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու խնդրանքով Բուքինգեմյան դղյակ է դիմել` ներկայացնելով նաեւ նվերների ցանկը, որոնք մատուցելու է դքսուհուն: Իսկ նվերները Քարդաշյան քույրերի կողմից դիզայնավորված հագուստի լավագույն նմուշներն են:
Քեթրին Միդլթոնը
Արքայական ընտանիքին մոտ գտնվող աղբյուրներն իբրեւ թե նշել են, որ Քեթրինը հրաժարվել է հանդիպել Քիմի հետ, չի ընդունել նաեւ նվերները.“Դքսուհին չի ցանկանում Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումը դարձնել իր հանրային կյանքի մի միաս, իսկ ինչ վերաբերում է նվերներին, նա պարզապես չի կարող ներկայանալ որեւէ միջոցառման` կրելով վագրի “պրինտ” ունեցող կարճ կիսաշրջազգեստ կամ ոսկե փայլերով զարդարված բաճկոն”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Stvchannel.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: