×


Ելենա Բորիսենկոյի գայթակղիչ ֆոտոշարքը եւ չմերկանալու պատճառը

Ելենա Բորիսենկոն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով, որոնց հեղինակն Արվին Քոչարյանն է: Դերասանուհին ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել համագործակցության մասին եւ նշել՝ ինչու պատրաստ չէ մերկ լուսանկարահանվել:

«Տարիներ առաջ եմ Արվինից հրավեր ստացել նման ֆոտոշարքի, բայց տարբեր պատճառներով այն հետաձգվում էր: Մեր պատահական բոլոր հանդիպումներին խոսակցությունն ավարտվում էր դեռ չկայացած ֆոտոշարքի թեմայով: Միշտ լսում էի զարմացած մեկնաբանություններ այն մասին, որ շատերն են ուզում հայտնվել Արվինի սուր աչքի ներքո, իսկ ես, ունենալով այդ հնարավորությունը, դեռ չեմ իրականացրել: Այն պահին, երբ հրապարակեցի իմ սափրած գլխի լուսանկարը, Արվինը զանգեց, եւ ես վազելով գնացի… Տարիներ անց հանդիպումը կայացավ»,-ասել է Ելենան:

Ելենա Բորիսենկոն


Դերասանուհին նշել է, քանի որ իդեալիստ է, սիրում է ամեն ինչ լավ անել.«Բայց ի տարբերություն շատերի` համարում եմ, որ դերասանուհին մոդել չէ, հաղորդավարուհի չէ, ինչպես նաեւ հակառակը, եւ յուրաքանչյուր մասնագիտության պետք է պրոֆեսիոնալ վերաբերվել: Ինձ շատ օգնեց Արվինը, թեեւ բնավորությանս համաձայն, ինձնից գոհ չեմ: Բայց եթե գոնե մեկ լուսանկար գոհացրել է նրան, ուրեմն այդքան սպասված համագործակցությունը ստացվել է»:

Ելենան նշել է, որ իր համար ֆոտոշարքը խոր խորհուրդ ունի.«Այն արտահայտում է իմ բոլոր հույզերն ու մտքերը՝ կապված տարիքի, կանացիության եւ իմաստությյան հետ: Ֆոտոշարքի համարձակությունն ինձ համար ոչ թե քիչ, թե շատ բաց մարմինն է, այլ բաց եւ համաձակ մտքերը, վախերի բացակայությունը, ներքին ուժն ու կայացածությունը»:

Ելենա Բորիսենկոն


Նրանից հետաքրքրվել ենք` արդյոք կհամաձայներ մերկ լուսանկարվել. «Պատրաստ չեմ, քանի որ չկա այն գաղափարը, որն ինձ կոգեւորի դա անել: Յուրաքանչյուր բաց տեսարան ֆիլմում կամ լուսանկար ստացվում է, երբ ծառայում է գեղեցիկին, արվեստին: Իսկ արվեստի բացակայության դեպքում այդ ամենը վուլգար է եւ գռեհիկ: Արվինի լուսանկարներում չկա վուլգարություն, այն ծառայում է արվեստին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին