BRAVO.am-ը պատմել է, որ Էմմին եւ ֆրանսահայ երգիչ Եսային դուետով կատարել են “Էրեբունի-Երեւան” երգը եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակ են պատրաստվում ներկայացնել:
Եսային եւ Էմմին
Այսօր երգող զույգը հայտնել է, որ տեսահոլովակն արդեն պատրաստ է, իսկ եթերում կլինի վաղը` հունիսի 13-ին: BRAVO.am-ը եւս կներկայացնի Էմմիի եւ Եսայիի մեկնաբանությամբ “Էրեբունի-Երեւան”-ը:
Երգիչները մտավախություն ունեն, թե երգի նոր տարբերակը հնարավոր է, որ չհասկացվի: Դրանից խուսափելու համար փորձել են “զգույշ” վարվել: “Կատարումն ավելի ազատ, բաց է ստացվել: ”,- ասել է երգչուհին, իսկ Եսային նշել, որ ստեղծագործության մոդեռն տարբերակն են մշակել:
Երգչուհի Էմմին
Խոսելով համագործակցության մասին` Եսային տեղեկացրել է, որ բացի Էմմիից, որը “շատ սիրուն աղջիկ է”, պատրասվում է նաեւ հայ այլ երգիչների հետ աշխատել: Էմմին էլ իր խոսքում նշել է հետեւյալը. “Այս երգը կատարելն ու տեսահոլովակ նկարելը պատասխանատու էր եւ հաճելի”:
“Այո” երգը տեսահոլովակ կունենա
BRAVO.am-ի հետ զրույցում Էմմին տեղեկացրել է, որ շուտով նոր տեսահոլովակ է նկարահանվելու նաեւ “Այո” երգի հիման վրա. “Երգն իր տեղը չգտավ “Եվրատեսիլ”-ում, բայց շատ թանկ է մեզ համար, որոշեցել ենք տեսահոլովակ նկարահանել: Այս երգն ինձ համար ուժ է, որն իմ կյանքի դժվար պահերին օգնեց ինձ շատ բան հաղթահարել”:
Եսային եւ Էմմին
Ո՞վ է կոտրել Էմմիի “ֆեյսբուքյան” էջը
Խոսելով “ֆեյսբուքյան” իր էջի մասին, որը, ինչպես գիտեք, կոտրել են եւ դեռ չի վերականգնվել, երգչուհին ասել է. “Այն կառավարում է մի անձ, որը շատ հետաքրքրված է իմ կյանքով, բայց կարող եմ ասել, որ այնտեղ անձնական ոչինչ չկա, զուտ շփում ընկերների եւ երկրպագուների հետ”: Երգչուհին նշել է , որ պատրաստվում է նոր էջ բացել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: