Էմմին եւ ֆրանսահայ երգիչ Եսային շուտով կներկայացնեն իրենց դուետի տեսահոլովակը, որը նկարահանվել է “Էրեբունի-Երեւան” երգի հիման վրա: BRAVO.am-ին Էմմին պատմել է երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին, տրամադրել լուսանկարներ նկարահանման ընթացքից:
Երգչուհի Էմմին
“Եսայիի հետ սկսել ենք համագործակցել “Մենք ու մենք” նախագծի շրջանակում: Մեր ծանոթության առաջին օրը նա ինձ պատմեց, որ իր տատիկն իրեն սովորեցրել է “Էրեբունի-Երեւան” երգը, որը մանկուց սիրում է: Երբ եկավ Հայաստան, ձայնագրեցինք երգը միայն դաշնամուրի նվագակցությամբ, հետո էլ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել”,- պատմել է Էմմին:
Ֆրանսահայ երգիչ Եսային
Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում՝ “Էրեբունի” թանգարանի տարածքում: Գլխավոր հերոսները Էմմին եւ Եսային են: Երգչուհու փոխանցմամբ՝ տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից: Էմմին պատրաստվում է ներկայացնել նաեւ Միացյալ Նահանգներում նկարահանված “Dance the Night Away” երգի տեսահոլովակը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից


×
19,232






