×


Եվա Ռիվասը Մոսկվայում նոր զբաղմունք է գտել

Եվա Ռիվասն այս փետրվարին BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր, թե իր երաժշտական կարիերան երկրորդ շնչառություն է ստացել եւ մեծ ցանկություն ունի ծննդյան տարեդարձի օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն երգչուհու պլանները փոխվել են. արդեն մեկ շաբաթ է, ինչ նա նոր հետաքրքրություն ունի. դարձել է մոսկովյան կարաոկե-ակումբներից մեկի տիրուհին:

Եվա Ռիվասը


“Ակումբի պաշտոնական բացումն ու անվանափոխումը “Ռիվաս”-ի տեղի կունենա իմ 26-ամյակի օրը”,-մեզ հետ զրույցում նշել է Եվան ու հավելել, որ արարողությունն ուղեկցվելու է իր համերգով, որին մասնակցելու են նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ.“Կազմակերպվելու է իսկապես անմոռանալի միջոցառում, որն ուղեկցվելու է գեղեցիկ շոու-ծրագրով”:

Եվա Ռիվասը


Երգչուհու խոսքով` իր հետ աշխատելը բավական բարդ է. “Չափազանց խիստ եմ եւ բծախնդիր: Բայց միայն այս կերպ է հնարավոր հասնել որեւէ հաջողության. ժամանակին ինձ հետ էլ նման կերպ են վարվել”:

Եվա Ռիվասը եւ Մարտ Բաբայանը


BRAVO.am-ի հարցին, թե արդյոք կարաոկե-ակումբը նվեր է երգչուհուն, վերջինս հետեւյալն է պատասխանել.“Ցավոք, այն նվեր չէ, սակայն երբեւէ ձգտում չեմ ունեցել նվերներ ստանալ: Ես սովոր եմ կյանքում ամեն ինչի սեփական ուժերով հասնել”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Ռիվասի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW