Հանուն իսկական սիրո Եվա Բաղդասարյանը պատրաստ է բոլորին դեմ գնալ, նույնիսկ հրաժարվել սիրելի աշխատանքից: Սիրո մասին իր պատկերացումներով «Երեւի» հեռուստասերիալի դերասանուհին կիսվել է BRAVO.am-ի հետ զրույցում:
Սերը թանկ է եւ միայն կորցնելու դեպքում ես հասկանում դրա իմաստը:
Սիրել՝ նշանակում է մոռանալ ամեն բան, խենթանալ, շնչել, ստեղծել, արարել:
Իհարկե, կա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են հեքիաթային կյանքով ապրող մարդկանց:
Սիրո իմ եղանակն ամառն է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել բարի աչքերը, բարձր հասակը:
Վանել` կոպտությունը, ժլատությունը, թափթփվածությունը:
Տղամարդը պետք է լինի իսկական տղամարդ` բարի, հոգատար:
Եվա Բաղդասարյանը
Կյանքն առանց սիրո չի կարող լինել. եթե կյանք, ուրեմն` սեր:
Երբ սիրում ես` մոռանում ես անգամ քո մասին:
Հանուն սիրո պատրաստ եմ բոլորին դեմ գնալ, հանուն իսկական սիրո՝ նույնիսկ հրաժարվել իմ սիրելի մասնագիտությունից:
Իմ ապագա ամուսինը չեմ կարող ասել` ինչ մասնագիտություն կունենա, քանի որ ես չեմ որոշողը:
Սիրած էակի կողքին արթնանալը… Դեռ չի եղել նման դեպք, այլապես մեծ սիրով կասեի:
Սերը վարդագույն է, մի փոքր մանուշակագույնին խփող:
Մինչ ամուսնանալը պետք է իրար լավ ճանաչել, կռվել-բարիշել:
Իմ առաջին համբույրը նման էր առաջին համբույրի:):
Շուտ ամուսնանալ` նշանակում է երեխաներ շատ ունենալ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի անմոռանալի:
Երբ սիրում ես, պետք է ներես, հանդուրժես:
Տղաներին դուր է գալիս իմ անձը:
Կամուսնանամ, եթե բնավորությանս համապատասխան իմ կեսին գտնեմ:
Չեմ սիրում տղաների, ովքեր գլուխգովան են:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Եվայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: