×


Երգիչ Տյոմն ամուսնության առաջարկ է արել Էմմա Հովհաննիսյանին

Երիտասարդ երգիչներ Արտյոմ Հակոբյանի եւ Էմմա Հովհաննիսյանի սիրավեպի մասին BRAVO.am-ը պատմել էր այս տարեսկզբին: Տյոմն ընկերության առաջարկն առանց ռոմանտիկայի էր արել, սակայն ամուսնության առաջարկի դեպքում ոչինչ չի խնայել: Էմմայի ծննդյան տարեդարձի գիշերը երգիչն անակնկալի է բերել սիրելիին ու բոլոր ներկաներին: Մատանու ընտրության, Էմմայի հույզերի մասին նա պատմել է մեր նոր զրույցում:

Պարզվում է՝ երգիչը շուրջ մեկ ամիս պատրաստվել է այդ օրվան.«Քանի որ ավանդական նշանդրեք չեմ սիրում, որոշեցի այսպիսի ձեւով անակնկալի բերել Էմմային: Հասկացա՝ հասունացել է հարաբերություններն այլ դաշտ տեղափոխելու պահը: Գիշերն Ալեքսեյ Չումակովի երգացանկից «Երջանկություն» երգի հնչյունների ներքո Էմմային առաջարկություն արեցի: Ամեն ինչ հաշվարկված էր, նույնիսկ այն, թե ժամը քանիսին պետք է սկսեմ երգել, որ հասցնեմ»:


Տյոմը սկզբում տորթով է շնորհավորել Էմմային, իսկ հետը փակել է նրա աչքերը, որպեսզի մատուցի գլխավոր անակնկալը.«Ծաղիկներով ու մատանիով արեցի առաջարկությունը: Էմման շոկի մեջ էր, չէր սպասում: Նույնիսկ մեր ընկերներից շատերը չգիտեին. եկել էին ուղղակի Էմմայի տարեդարձը շնորհավորելու»:

Երգիչն ասում է՝ ամբողջ կյանքում կհիշեն այդ օրը.«Ցանկացա իմ նշանադրությունն այսպես կազմակերպել, որ հիշարժան լինի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նարեկին, Ջանիկ Ջանոյանին, Արեգին, Դավիթ Պարոնիկյանին, Հայկ Ղազարյանին, Dj Beatmen-ին, Մարատին՝ ինձ օգնելու համար: Առանց նրանց անակնկալը չէր ստացվի»:


Անդրադառնալով մատանու ընտրությանը՝ Տյոմը նշել է.«Ունեի նախընտրելի մատանի ու գիտեի, որ Էմմային էլ դուր կգա: Շատ եմ հարցուփորձ արել, վերջում պատվիրեցի հենց իմ պատկերացրած տարբերակը»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տյոմի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին