×


Երեխաների պաշտպանության օրը Երեւան Մոլում

Երեւան Մոլը ուրախ եւ անակնկալներով լի օր պարգեւեց մանուկներին

Նվերներ, զեղչեր, մուլտհերոսներ, գունեղ փուչիկներ, համերգային շոու եւ տոնական այլ միջոցառումներ` հունիսի 1-ին «Երեւան Մոլ»-ում նույնպես նշել են Երեխաների պաշտպանության օրը: Առավոտից այստեղ մարդաշատ էր, երեխաներին ու նրանց ծնողներին դիմավորում էին տոնական բարձր տրամադրությամբ եւ բազմաթիվ անակնկալներով: BRAVO.am-ը շրջել է «Երեւան Մոլ»-ի տարածքում, լուսանկարել տաղավարներն ու հետեւել միջոցառումների ընթացքին:

Ինչպես եւ ենթադրում էինք, ամենաակտիվը Նավապետ Քիդի գանձերի կղզում էր. չէ՞ որ այն Երեւանի ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնն է, որտեղ երեխաները պատրաստ են ժամերով խաղալ` նույնիսկ առանց ծնողների ներկայության: Նավապետ Քիդը նույնպես այստեղ էր իր ընկերների հետ. նրանք բրենդավորված շոկոլադներ էին բաժանում երեխաներին եւ լուսանկարվում նրանց հետ: Երեխաները մեծ հաճույքով խաղում էին նաեւ կենտրոնական ատրիումում տեղադրված տաղավարներում, որտեղ կարող էին տարբեր իրեր պատրաստել Reyma խանութ-սրահի լեգոներով:

Երեխաների պաշտպանության օրը Երեւան Մոլում


Խաղային տաղավարներն այսքանով չէին սահմանափակվում. առաջին հարկում տեղակայված էր նաեւ Տիկնիկների թանգարանը (Doll's Gallery), որտեղ ոչ միայն ցուցադրվում կամ վաճառվում էին հայկական տիկնիկներ, այլեւ երեխաներն իրենք կարող էին պատրաստել տարատեսակ տիկնիկներ մասնագետների օգնությամբ: Թանգարանի հիմնադիր Սյուզաննա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով «Doll's Gallery»-ն իր մշտական տաղավարը կունենա Երեւան Մոլում:

Այստեղ առավոտից շրջում էին նաեւ երեխաների սիրելի մուլտհերոսները: Նրանց նախ դիմավորեցին փոքրիկ տրոլերը, այնուհետեւ եկան նաեւ տրանսֆորմերները, իսկ կեսօրին Երեւան Մոլում հյուրընկալվեցին Դիսնեյի վառ ու սիրված հերոսները: Նրանք հանդես եկան նաեւ համերգային կատարումներով՝ ներկայացնելով Դիսնեյի մուլտֆիլմերի հայտնի սաունդթրեքերը: Երեխաներն այս երգերի մեծ մասն անգիր գիտեին ու սիրով ձայնակցում էին մուլտհերոսներին:

Երեխաների պաշտպանության օրը Երեւան Մոլում


Քիչ չէին նաեւ տարատեսակ շոուները, որոնք անցկացվում էին տարբեր ժամերի: Երեխաներն ականատես եղան ու մասնակցեցին հսկա փուչիկներով պղպղջակային շոուին, պորոլոնային շոուին, փոքրիկ մինիոնները ներկայացրին գեղեցիկ քիմիական շոու, իսկ հայտնի աճպարար Նահապետ Արշակյանը մոլի փոքրիկ հաճախորդներին ներկայացրեց իր կախարդական շոուն եւ հետաքրքիր ու զարմանահրաշ հնարքները:

Տոնից անմասն չէին մնացել նաեւ Երեւան Մոլի այն խանութ-սրահները, որտեղ ներկայացված է մանկական հագուստի, խաղալիքների եւ աքսեսուարների լայն տեսականի: Այս խանութներում փոքրիկ հաճախորդներին եւ նրանց ծնողներին դիմավորում էին 20-30 տոկոս զեղչով, քաղցրավենիքի հյուրասիրությամբ եւ բրենդավորված գունեղ փուչիկներով: Բոլոր այս միջոցառումները տեւեցին մինչեւ աշխատանքային օրվա ավարտ՝ ապահովելով բոլոր այցելուների տոնական ուրախ տրամադրությունը:

Երեխաների պաշտպանության օրը Երեւան Մոլում


Երեւան Մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ հունիսի 1-ն իրենց ամենասիրելի տոներից մեկն է, որին սկսում են պատրաստվել գրեթե մեկ ամիս առաջ: Նրա խոսքով` բացման առաջին իսկ օրվանից քիչ չեն եղել նաեւ բարեգործական միջոցառումները, որոնցից ստացված ողջ հասույթը տրամադրվել է երեխաների բուժմանն ու մանկական կենտրոնների: Երեկ էլ մոլի առաջին հարկում գործում էր առանձին տաղավար՝ «Բարի տնակի» կառուցմանն աջակցելու համար: Ի դեպ, տաղավարը դեռ շարունակում է գործել, եւ դուք նույնպես կարող եք որոշակի գումար նվիրաբերել մանկատան երեխաների թերապիաների կենտրոնի կառուցման համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին