×


Երեւան Մոլի անձնական ոճաբանի ծառայությունը միակն է շուկայում

Արդեն վեց ամիս է՝ «Երեւան Մոլ»-ում մեկնարկել է «Personal Shopper» ծառայությունը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնումներ կատարել անձնական ոճաբանի խորհրդատվությամբ: Այս ծառայությունը դեռեւս միակն է հայաստանյան մոլերի թվում եւ հասցրել է մեծապես սիրվել նորաձեւության թրենդերին հետեւող հաճախորդների կողմից: «Երեւան Մոլ»-ն այդ առիթով հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել մայիսի 7-ին՝ ներկայացնելով 2019 թվականի գարուն-ամառ թրենդերը, ինչպես նաեւ անձնական ոճաբանի ծառայությունը:


Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախապես մրցույթ էր հայտարարվել, որի երեք հաջողակներն ընտրվել էին որպես օրվա հիմնական հերոսուհիներ: Երեկոյի առաջին մասում նրանք հնարավորություն ունեին անվճար խորհուրդներ ստանալ «Երեւան Մոլ»-ի ոճաբան, միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանից եւ ոճաբան Արմեն Գալյանից: Խորհուրդները վերաբերում էին աղջիկների անձնական ոճին, նրանց զգեստապահարաններին, վարսահարդարմանն ու դիմահարդարմանը, ինչպես նաեւ նորաձեւության արդի թրենդերին: Իսկ որպես միջոցառման հյուրեր հրավիրված էին ֆեշն բլոգերներ, տարբեր ոլորտների այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր աչքի են ընկնում իրենց յուրօրինակ ոճով ու հետեւում են ֆեշն-նորություններին:

Ընտրված երեք մասնակիցները ներկայացել էին իրենց առօրյա լուքերով, որոնցով սովորաբար դասի կամ աշխատանքի են գնում: Ինգա Մուրադյանը եւ Արմեն Գալյանն էլ ուսումնասիրում էին նրանց բերած հագուստներն ու միջոցառման հյուրերի հետ կարծիքներ հայտնում դրանց մասին, կիսվում խորհուրդներով: Նրանք նաեւ «Երեւան Մոլ»-ում ներկայացված խանութ-սրահների տեսականուց ընտրել էին մի քանի լուքեր, որոնք առաջարկում էին աղջիկներին ու լսում նրանց կարծիքները:


Արդյունքում մոտ մեկուկես ժամ տեւողությամբ քննարկում ծավալվեց մոլի կենտրոնական ատրիումում, որտեղ հավաքվել էին նաեւ գնումների եկած մի շարք հաճախորդներ: Նրանք նույնպես հետեւում էին ոճաբանների սեմինար-քննարկմանը, ինչպես նաեւ աղջիկների կերպարանափոխությանը: Ի դեպ, նրանցից մեկը հնարավորություն ունեցավ անվճար դիմահարդարում ստանալ մեյք-ափ արտիստ Նատալի Տոնոյանի կողմից:

BRAVO.am-ի հետ զրույցում Ինգա Մուրադյանը նշեց, որ միջոցառմանը մասնակցելու համար շուրջ 150 հայտ են ստացել, որոնցից ընտրել են սպորտային, քեժուալ եւ ավելի դասական ոճերում ներկայացող երեք աղջիկների: Բոլորի դեպքում էլ փորձել էին էքսպերիմենտալ, համարձակ եւ գունեղ համադրություններ ստանալ: Արմեն Գալյանն էլ հույս հայտնեց, որ իրենց հաջողվել է ճիշտ ընտրություն կատարել եւ գտնել հերոսուհիների ոճերը: Իհարկե, հետեւելով քննարկման ընթացքին՝ կարելի էր ասել, որ ոճաբաններին իսկապես հաջողվել էր ճիշտ ընտրված ու յուրօրինակ լուքեր գտնել, որոնք արժանացան մասնակիցների հավանությանը:


Հաղթող մասնակիցներին նաեւ հաճելի անակնկալ էր սպասվում միջոցառման ավարտին: Նրանք «Երեւան Մոլ»-ի կողմից 30 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան, որոնք հնարավորություն ունեին օգտագործել նույն օրվանից սկսած: Իսկ եթե դուք նույնպես ցանկանում եք օգտվել մոլի անձնական ոճաբանի ծառայությունից, ապա Երեւան Մոլի անձնական ոճաբանը պատրաստ է գնումների ընթացքում շրջել ձեզ հետ ու կիսվել իր խորհուրդներով: Նախապես գրանցվելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 55555031:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW