Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզին», համալրվել է նոր խաղերով ու ատրակցիոններով: Երեւան Մոլի հարկի տակ գտնվող խաղահրապարակում այսուհետ մեծ ու փոքր հաճախորդները կկարողանան օգտնվել ամենահայտնի ու սիրված խաղերից եւս` Simpson Soccer, Star Wars Pinball, Angry Birds Arcade, Luigi, Stinky Feet, Gold Fishin’ եւ այլն:
«Նավապետ Քիդն այսօր ներկայացնում է վեց նոր խաղ, որոնք ամենահայտնի բրենդերից են եւ շուկայում միակն են, այսինքն` Հայաստանի ոչ մի այլ զվարճանքի կենտրոնում չեք կարող հանդիպել այս խաղերին: Հաճախորդների նախասիրություններն են մեզ թելադրում, թե ինչ նորությամբ հանդես գանք հաջորդ անգամ, ինչ տրամաբանությամբ կատարենք խաղերի ընտրությունը»,- նշել է «Նավապետ Քիդի գանձերի կղզու» տնօրեն Աննա Մելքոնյանը:
Աննա Մելքոնյանը
Նա վստահեցնում է, որ իրենց կենտրոնում ներկայացված խաղերը հետաքրքրում են ինչպես փոքր հաճախորդներին, այնպես էլ նրանց ծնողներին: Ըստ այդմ էլ` որոշել են մայիսին եւս ներկայանալ ուրախալի նորությամբ, որն անակնկալ կլինի այցելուների համար:
Մանկական խաղահրապարակում ուժեղացվել է անվտանգությունը
Կենտրոնի հաջորդ նորությունն է անվտանգության նոր համակարգը, որը ներդրվել է մանկական խաղահրապարակում: Տարածքում տեղադրվել են տեսախցիկներ, ինչպես նաեւ ստեղծվել է բջջային նոր հավելված, որը ներբեռնելով` ծնողը կարող է հետեւել իր երեխայի գործողություններին: Այն ընթացքում, երբ դուք ԿինոՊարկում ֆիլմ կդիտեք կամ Մոլի տարածքում գնումներ կկատարեք, կկարողանաք հենց ձեր բջջայինով հետեւել երեխաներին` միանալով Երեւան Մոլի Wi-Fi-ին: Նրանք այնտեղից չեն կարողանա ինքնուրույն դուրս գալ, քանի դեռ կրկին չեք մոտեցել խաղահրապարակի տարածքին: Շնորհիվ հատուկ թեւնոցների` ձեզնից բացի, ուրիշ ոչ ոք չի կարողանա ձեր երեխային հանել կենտրոնի տարածքից: Ի դեպ, ԿինոՊարկից ֆիլմի տոմս գնելու դեպքում հնարավորություն կունենաք երեխային թողնել խաղահրապարակում` վճարելով 50 տոկոս զեղչով:
Նավապետ Քիդի գանձերի կղզին համալրվել է նոր խաղերով
Նշենք նաեւ, որ կենտրոնի տարածքում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այստեղ աշխատում են նաեւ հոգեբան-դաստիարակներ, ովքեր առանձնահատուկ մոտեցում կցուցաբերեն առողջության տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Աննա Մելքոնյանը պատմում է, որ երեխաները հաճախ ընկերանում են աշխատակիցների հետ եւ հաջորդ անգամ հաճույքով գալիս են կրկին նրանց հետ խաղալու:
Նվերներ կղզու գանձարանից
Նավապետ Քիդի գանձերի կղզում շահումային խաղերը հնարավորություն են տալիս միավորներ կուտակել քարտի մեջ, այնուհետեւ այդ միավորները փոխանակել նվերների հետ: Կուտակված միավորները փոխանակվում են «Mega Toys» խանութ-սրահում, որը համարվում է կղզու գանձարանը: Նշենք նաեւ, որ բացի միավորներ կուտակելուց, կարող եք նաեւ Նավավետ Քիդի քեշբեք քարտ ստանալ: Համակարգը ներդրվել է նախորդ տարվա սեպտեմբերին, եւ յուրաքանչյուր գնումից կարող եք ստանալ 5 տոկոս քեշբեք հենց տեղում՝ դրամարկղում, այնուհետեւ դրանք կիրառել խաղերից օգտվելու համար: Այսինքն՝ կենտրոնում ստեղծված են բոլոր հնարավորությունները յուրաքանչյուր կետից որեւէ նվեր ստանալու համար:
Նավապետ Քիդի գանձերի կղզին համալրվել է նոր խաղերով
Կենտրոնում գործում է բոնուսային համակարգ, ըստ որի՝ քարտում միանվագ գումար լիցքավորելու դեպքում հաճախորդը կարող է բոնուսներ ստանալ: Օրինակ՝ լիցքավորելով 40 000 դրամ՝ ձեզ մոտ կավելանա 15 000, որը կկարողանաք օգտագործել նաեւ տարբեր խաղերից օգտվելիս:
Ի դեպ, կենտրոնում բացվել է նաեւ սրճարան, որտեղ երեխաները կարող են նշել իրենց ծնունդները, հրավիրել ընկերներին եւ ուրախ ժամանակ անցկացնել միասին:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: