×


Երեւանում կանցկացվի նորաձեւության փառատոն եւ մրցանակաբաշխություն

Մայիսի 25-ին Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի կունենա “Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” փառատոնն ու նորաձեւության-դիզայնի ոլորտում ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: 

Մոսկվայում կայացած “Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” փառատոնին

 

Երեկոյի ընթացքում կցուցադրվեն հայտնի մոդելավորողների եւ խանութ-սրահների հավաքածուները: Միջոցառմանը հրավիրված են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` երգիչ-երգչուհիներ, դերասաններ, հաղորդավարներ, ինչպես նաեւ գործարարներ, քաղաքական գործիչներ եւ այլ հյուրեր: 

Ինչպես հայտնել է “Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը, վկայականներ են տրվելու վերջին տարիների ընթացքում Հայաստանում նորաձեւության եւ դիզայնի ոլորտի զարգացման մեջ իրենց ավանդն ունեցած 10 անհատի:

Մոսկվայում կայացած “Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ” փառատոնին

  

Նշենք, որ փառատոնն 2010 թվականին Մոսկվայում մեծ շուքով նշել է գործունեության 10-րդ տարեդարձը` հայ եւ ռուս հայտնի անձանց մասնակցությամբ: Արման Անտոնյանի փոխանցմամբ` “2000 թվականից ի վեր, փառատոնին մասնակցել են հայ եւ այլազգի կայացած բազմաթիվ մոդելավորողներ եւ ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներ` փորձի ձեռքբերման, փոխանակման եւ ինքնահաստատվելու նպատակով”:  

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արման Անտոնյանը 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW