BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով՝ ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Իվետա Մուկուչյան ՝ 47 հիշատակում,
• Սիրուշո՝ 36 հիշատակում,
• Անդրե՝ 31 հիշատակում,
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հոկտեմբերին հիշատակումների թվով առաջատարը Իվետա Մուկուչյանն է: Երգչուհու մասին հրապարակումները հիմնականում վերաբերել են նրա մասնակցությամբ տոնական համերգներին եւ արտիստների՝ այդ միջոցառումների համար սահմանված վարձատրության չափին։ Ամսվա ընթացքում լրատվամիջոցներն անդրադարձել են նաեւ Մուկուչյանի 40-ամյակին։ Նա տարեդարձը նշել է սիրելիի հետ:
Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին մասնակցել է Վարդուհի Վարդանյանին նվիրված հոբելյանական համերգային երեկոյին, նաեւ ներկայացրել է նոր տեսահոլովակ։ «Չեմ ների» երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է։
Հիշատակումների թվով երրորդը Անդրեն է: Նրա մասին հրապարակումները հիմնականում վերաբերել են դստերը, որի երկրորդ տարեդարձն է շնորհավորել, ինչպես նաեւ Արսեն Սաֆարյանի հետ 30-ամյա ընկերությանը, նրա դստեր հարսանիքին մասնակցությանն ու ելույթին:
View this post on Instagram


×
52





