×


Երեւանում վերաբացվել է հունական հանրահայտ “Fresh Line” խանութ-սրահը

Հունական “Fresh Line” հանրահայտ ապրանքանիշն այսուհետեւ Հայաստանում ունի պաշտոնական նոր ներկայացուցիչ եւ նոր մոտեցումներով ու անակնկալներով ներկայանում է հայ սպառողին: Մոսկովյան 25 հասցեում տեղակայված խանութ-սրահը բացել է իր հյուրընկալ դռներն օրգանական կոսմետիկ միջոցներ նախընտրողների առջեւ: Քսուքների, գելերի, շամպունների եւ խնամքի այլ պարագաների համար հումք են ծառայում բացառապես մրգերն ու բանջարաղենը, օգտագործվում են սերտիֆիկացված օրգանական յուղեր եւ բնական մածուկներ, բուժիչ բուսական թուրմեր, բարձրորակ, անարատ եթերային յուղեր։

Երեւանյան “Fresh Line” խանութ-սրահը տեղակայված է Մոսկովյան 25 հասցեում


Օրերս տեղի ունեցած հանդիսավոր բացմանը“Fresh Line” խանութ-սրահի տնօրեն Աննա Գրիգորյանը կտրել է կարմիր ժապավենը, հանդիսավար Ստեփան Ղամբարյանն էլ ներկայացրել է ապրանքանիշի ստեղծման պատմությունը` նշելով, որ ընկերության պատմությունը սկսվել է ավելի քան մեկ դար առաջ` հունական Զակինտոս կղզում, որտեղ անուշաբույր եւ բնական բաղադրիչներով կոսմետիկ, բուժիչ եւ խնամքի միջոցների ստեղծման գիտելիքներն ու գաղտնիքներն անցել են սերնդեսերունդ: Այս գիտությունը ժառանգություն է թողել “Fresh Line”-ի հիմնադիր Մարիա Վայոնի Ստանիսապոլուն:

Միջոցառման հյուրերն անցել են “Fresh Line” ընկերությունը խորհրդանշող դեղին գորգով, ունկնդրել են դիջեյ Play-ի հնչեցրած երաժշտութունը, ծանոթացել խանութում առկա տեսականուն, կատարել առաջին գնումները, օգտվել հյուրասիրությունից: Խանութ-սրահի յուրահատուկ ակցիայի ընթացքում ներկաները հետաքրքրասիրությամբ իրենց ձեռքով պատրաստել են մրգային ու շոկոլադե բնական բաղադրիչներով օճառներ եւ վերցրել որպես հուշ-նվեր, ինչպես նաեւ ստացել այլ նվերներ:

Երեւանյան “Fresh Line” խանութ-սրահի տնօրեն Աննա Գրիգորյանը


Աննա Գրիգորյանը BRAVO.am-ին պատմել է, որ օգտվելով “Fresh Line”-ի արտադրանքից, համոզվել է` այն իր մեջ չի պարունակում վնասակար հավելումներ, սինթետիկ բաղադրիչներ, քիմիական նյութեր եւ որոշել է դառնալ նոր սեփականատերը. “Նախքան այս ապրանքանիշը Երեւանում ներկայացնելը, ներմուծել ենք բնական հումքից պատրաստվող մեկ այլ բրենդ` հարավկորեական “The Face Shop”-ը, որի խանութ-սրահը սեպտեմբերին բացեցինք “Դալմա Գարդեն մոլ”-ում: Այս երկու բրենդները միմյանց լրացնում են, քանի որ այս խանութ-սրահում վաճառվում է դեմքի, վարսերի եւ մարմնի խնամքի օրգանիկ միջոցներ, իսկ “The Face Shop” առկա է նաեւ դեկորատիվ կոսմետիկա”:

1992 թվականին ստեղծված “Ֆրեշ լայն” ընկերության առաջին խանութը բացվել է 1993-ին` Աթենքում: Երկար տարիների նախապատրաստական աշխատանքներից հետո 2004 թվականին, երբ բոլոր համակարգերը, գործընթացներն ու տեխնոլոգիաները նորացվել էին, արվեցին առաջին քայլերը դեպի արտասահման: Լոնդոնում՝  Չելսիի տարածաշրջանում բացված առաջին խանութը դարձավ ընկերության խորհրդանիշը:

Անի Դաշյանը, Լուսինե Խաչատրյանը եւ Դիանա Մալենկոն օճառ են պատրաստում :)


“Fresh Line”-ի նպատակն է ստեղծել խնամքի միջոցներ սպառողների լայն շրջանակի  համար եւ միջազգային շուկայում լինել առաջատար:  Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ արտադրանքն  իր բարձր որակով եւ թարմ բաղադրիչներով  արտացոլում եւ արդարացնում է իր անվանումը, որը թարգմանաբար նշանակում է թարմ գիծ: Ընկերությունն ապահովում է բարձր որակի արտադրանք, որը բարերար ազդեցություն կունենա հաճախորդների առողջության վրա: Այժմ “Fresh Line”-ը ողջ աշխարհում ունի ավելի քան 100 խանութ: Ռազմավարական ծրագրի համաձայն` առաջիկա 5 տարվա ընթացում ընկերության ցանցում ընդգրկված կլինի 300 խանութ:

Երեւանյան “Fresh Line” խանութ-սրահում ներկայացված տեսականին


Ի դեպ, կան ընկերություններ, որոնք լայնամասշտաբ տարածում ու վաճառք ապահովելու համար չարաշահում են “բնական կոսմետիկ միջոցներ” անվանումը, որն էլ գնորդների անվստահության հիմնական պատճառն է  դառնում: Իսկ այս ընկերությունը, հավատարիմ մնալով իր հունական արմատներին, պահպանելով հայտնի ու հեղինակություն վայելող բրենդի բարձր վարկանիշը, արտադրում է միայն բնական ու որակյալ միջոցներ:

Երեւանյան “Fresh Line” խանութ-սրահում ներկայացված տեսականին


Հավելենք, “Fresh Line” խանութ-սրահում գործում է կոսմետիկ ծառայությունների սրահ, որտեղ սերտիֆիկացված մասնագետը կմատուցի կոսմետիկ թերապիա, դեմքի մերսում եւ մաքրում միայն բնական խնամքի միջոցներով ու եթերայուղերով։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին