Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս անգամ անակնկալ է մատուցում երեխաներին եւ մուլտֆիլմերի այցեքարտ դարձած երգերի բոլոր սիրահարներին. այսօր` մայիսի 30-ին, վաղը եւ հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի “Cartoon Non-Stop” համերգային ծրագիրը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
“Վարդագույն հովազը’’, “Առյուծ արքան’’, “Գեղեցկուհին եւ հրեշը’’, “Շրեկը’’, “Ալադինը’’, “Մոխրոտը’’, “Մադագասկար”. սրանք ծրագրում ներառված հանրահայտ մուլտֆիլմերից մի քանիսն են, որոնց սաունդթրեքերը երեք օր հայաստանյան հանդիսատեսի համար կհնչեցնի Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը:
Նշենք, որ ունկնդրումն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով կատարումներն ուղեկցվելու են համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով եւ լուսաձայնային էֆեկտներով:): Ինչպես նշել է Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, համերգների ընթացքում սպասվում են հետաքրքիր անակնկալներ:
Երիտասարդական նվագախումբը կկատարի հանրահայտ մուլտֆիլմերի սաունդթրեքերը
“Բարդ էր երգերի ընտրությունը: Նախապատվությունը տվել ենք ամենահայտնի եւ սիրված մուլտֆիլմերում հնչող մեղեդիներին, որոնք կհետաքրքրեն բոլորին’’,- ասել է Սերգեյ Սմբատյանը:
Ի դեպ, մայիսի 31-ին նվագախումբը համերգային ծրագիրը կներկայացնի երկու անգամ` ցերեկը ելույթ ունենալով մանկատների եւ անապահով ընտանիքների երեխաների առջեւ: Լրացուցիչ համերգը տեղի կունենա ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Երիտասարդական նվագախումբը կկատարի հանրահայտ մուլտֆիլմերի սաունդթրեքերը
“Cartoon Non-Stop”-ը դեռեւս 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած “Hollywood Non-Stop” համերգաշարի շարունակությունն է:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: