×


Երրորդ “Պարահանդես’’-ը սարերի ետեւում չէ:)

2011 թվականի նոյեմբերին մեկնարկած  “Պարահանդես’’ հեռուստատեսային նախագծի երկրորդ եթերաշրջանի ընթացքում  “Շանթ’’-ի եթերում ցուցադրվեց 13 համերգ, որոնց  ընթացքում պրոֆեսիոնալ պարողների հետ զույգ կազմեցին եւ հանդես եկան դերասաններն ու երգիչները:

Ավարտվել է "Պարահանդես"-ի երկրորդ եթերաշրջանը


Հեռուստաշոուի այս եթերաշրջանին մասնակցել են “Եդեմի գաղտնիքները’’ սերիալի դերասաններ Մուրադ Նադիրյանն ու Տաթեւ Միրզոյանը, “Բանակում’’ սերիալից Ժաննա Հովակիմյանն ու Վահագն Սիմոնյանը,  “Անուրջներ’’-ի դերասաններ Էթերի Ոսկանյանը, Լուսինե Ղարիբյանը, Մարիամ Շահինյանն ու Ազատ Հակոբյանը, “Լիալուսին’’ սերիալից Արշավիր Փանոսյանը, Էդգար Սարգսյանն ու Աննա Վարդանյանը, ինչպես նաեւ “Հայսուպերսթար” նախագծի մասնակից, դերասան Սենիկ Բարսեղյանը:

Առաջին հինգ համերգին մասնակիցները ներկայացրել են լատինոամերիկյան եւ եվրոպական պարային ծրագրեր՝  նախագծի ձեւաչափի համաձայն, իսկ վեցերորդ համերգից սկսած՝ թեմաների ընտրությունն արդեն կատարել են կազմակերպիչները:

Ավարտվել է "Պարահանդես"-ի երկրորդ եթերաշրջանը


“Առաջին եթերաշրջանի ընթացքում  թեմաների ընտրության հարցում ռիսկի այդքան էլ չէինք դիմում, բայց այս անգամ ամեն ինչ փոխվեց: Մասնակիցներին առաջարկեցինք ավելի հետաքրքիր եւ բազմազան թեմաներ, նրանք էլ սիրով համաձայնեցին’’,- ասել է ծրագրի պրոդյուսեր Աննա Դավթյանը:

Արդյունքում մասնակիցները պարել են հայտնի ֆիլմերի սաունդթրեքերի, հայկական ժամանակակից երաժշտության,  հայտնի երգերի, ինչպես նաեւ ռոք կատարումների ներքո, տեղի են ունեցել նաեւ ՀՀ բանակի օրվան եւ սիրո տոնին նվիրված հատուկ համերգներ: Ինքնատիպ է եղել 1960-70-ական թվականների ոճով ռետրո համերգը:

Ավարտվել է "Պարահանդես"-ի երկրորդ եթերաշրջանը


Եզրափակչում հայտնված Ժաննա եւ Պետրոս, Մուրադ եւ Աղավնի զույգերը պարել են ժյուրիի անդամների բեմադրած պասո դոբլը եւ վերջիններիս կողմից ստացել հավասար միավորներ: Արդյունքում հաղթողին ընտրել են հենց հեռուստադիտողները:  Հաղորդման կազմակերպիչները նշել են, որ երկու զույգն էլ երկրպագուների մեծ բանակ ունի, բայց  “Պարահանդես”-ի հաղթող է դարձել  Ժաննա եւ Պետրոս զույգը:):

“Կարող եմ վստահեցնել, որ հաղորդման երկրորդ եթերաշրջանը հաջողված ու ռեյտինգային էր: Երրորդ “Պարահանդես’’-ը սարերի ետեւում չէ’’, -ասել է Աննա Դավթյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW