Զարուհի Բաբայանը հոկտեմբերի վերջին կներկայացնի իր նոր երգի տեսահոլովակը, որի մասին պատմել է BRAVO.am-ին։ Երգչուհին տեղեկացրել է, որ ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է, նկարահանումներն իրականացրել են տաղավարում եւ բնության գրկում։
Տեսահոլովակում նկարահանվել է դերասան-պրոդյուսեր Վահագն Գրիգորյանը՝ հանդես գալով նկարչի կերպարում. “Կան հերոս եւ հերոսուհի, այս պարագայում ես պատմում եմ նրանց սիրո մասին, Վահագն էլ նրանց պատկերում է կտավի վրա։ Կարծես, մենք մարդիկ ենք, որ արարում ենք այդ սերը, եւ երկնային սերը դառնում է երկրային”։
“Կյանքը սերն է մեր” երգի երաժշտության հեղինակը Արսեն Սաֆարյանն է, խոսքերն էլ գրել է նրա եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը.“Երգն ուրախ սիրո մասին է։ Միհրանին սյուժեն առաջարկեցինք, միասին քննարկեցինք, բայց, իհարկե, վերջնական տեսքը ստացավ նկարահանման ընթացքում”։
Զարուհի Բաբայանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Մոտ օրերս Զառան պատրաստվում է մեկնել Մոսկվա` մասնակցելու համերգային երեկոյի, այնուհետեւ նախատեսում է նկարահանել “Կիլիկիա” երգի տեսահոլովակը, որն, ինչպես նշել է, իր վաղեմի երազանքն է։ Իսկ դեկտեմբերին կմեկնի Լոս-Անջելես՝ ելույթ ունենալու “Երգ երգոց” ծրագրի համերգին։
Զարուհի Բաբայանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Զարուհի Բաբայանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Խոսելով իր երեխաներից՝ երգչուհին հայտնել է, որ նրանք երգի ուղին չեն ընտրել. այլ նախասիրություններ ունեն։ Կրտսեր Սոֆին հաճախում է իր տատիկի հիմնած պարի ու հոգու թատրոն, նաեւ երաժշտական դպրոց.“Սիրողական մակարդակով տանը երգում է, բայց վոկալն իրեն այդքան չի գրավում, որքան նկարչությունը կամ պարը։ Տղաս էլ երկու անգամ փորձ է արել բեմում երգել, բայց չեմ կարծում, որ երգի ուղին կընտրի, նա էլ այս շրջանում ցանկություն չունի կյանքը կապել երաժշտության հետ”։
BRAVO.am
Լուսանկարները՝ Զարուհի Բաբայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: