×


Զգուշացեք Անաիսից, Մերիից, Մարինկայից եւ Հասմիկից :)

«Զգուշացեք, կանայք են» ներկայացման պրեմիերայից տարիներ անց ռեժիսոր, դերասան Հենրի Քոչարյանը համանուն պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանել, որի առաջին ցուցադրությունը նախատեսված է գալիք փետրվարին: Հենրին BRAVO.am-ին հայտնել է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել հենց ֆիլմ նկարահանել, բայց տեխնիկական ու այլ խնդիրների պատճառով սահմանափակվել է ներկայացմամբ:

Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանը, Մերի Մակարյանը եւ Հասմիկ Վերդյանը


Ռեժիսորը փոփոխել է կատակերգության սցենարը, նույնը չէ նաեւ դերասանական կազմը.«Միայն բուն գաղափարն է պահվել: Ներկայացման մեջ գործողությունները տեղի էին ունենում Ֆրանսիայում, իսկ ֆիլմում՝ Հայաստանում: Շատ դրվագներ կան, որոնց հիմքում մեր ժողովրդի մտածողությունն է»:

Մերի Մակարյանը եւ Մարինկա Խաչատրյանը


Ֆիլմում նկարահանվել են Անաիս Սարդարյանը, Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Հասմիկ Վերդյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք: Հենրիի խոսքով` փորձել է դերասաններին նորովի ներկայացնել.«Դերաբաշխման ժամանակ հաշվի եմ առել բոլորի բնավորությունն ու տեսակը: Կարծում եմ՝ ընտրությունս ճիշտ եմ կատարել, եւ հանդիսատեսը ձանձրանալու առիթ չի ունենա: Հումորի պակաս էլ հաստատ չի լինի»:

«Զգուշացեք, կանայք են» ֆիլմի նկարահանումներին


«Զգուշացեք, կանայք են» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են աշնանը` տեւելով մեկ ամիս.«Մի քանի դրվագ էլ աշնանն ենք նկարել: Ուրախ ու ներդաշնակ մթնոլորտում ենք աշխատել եւ հիշարժան պահեր ունենք:)»,-նշել է Հենրին` հույս հայտնելով, որ կատակերգությունը կգտնի իր հանդիսատեսին.«Մեր նախորդ ֆիլմը՝ «Փոքրիկ զորավարը» իսկապես անգերազանցելի հաջողություններ ունեցավ: Ութ ամիս անդադար էկրաններին էր, հիմա էլ պարբերաբար ցուցադրություններ ենք կազմակերպում: Ամեն ինչ արել ենք մեր նախորդ հաջողությունն, ինչու չէ, գերազանցելու համար»:

Նյութը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հենրի Քոչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW