×


Էմմին կմայրանա :)

Ամիսներ առաջ`մայիսի 2-ին Էմմին հայտնեց, որ օրինականացրել է հարաբերությունները եւ անչափ երջանիկ է սիրելիի կողքին:   Երգչուհու այդ հայտարարությունից հետո լուրեր շրջանառվեցին, թե Էմմին հղի է: Խոսակցությունները թեժացան World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունից հետո, որին նա ներկայացել էր փորիկը թաքցնող գեղեցիկ զգեստով:):

Էմմին


Այսօր ֆեյսբուքյան իր էջում Էմմին գեղեցիկ մի լուսանկար է տեղադրել, որտեղ երեւում է երգչուհու կլորացած փորիկը: Bravo.am-ը կապ հաստատեց երգչուհու մենեջեր Աղավնի Մանուկյանի հետ, ով պաշտոնապես հաստատեց երգչուհու մայրանալու լուրը. “Մենք ենք տեղադրել այդ նկարը՝ հաստատելով էմմիի մայրանալու մասին լուրերը: Մեկնաբանություններ չենք ուզում տալ, երբ ծնվի, նոր կարող ենք խոսել”:

Էմմին


BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Էմմիին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW