×


Էնջլ Մարտիրոսյանը նպատակին հասնելու ճանապարհին է:)

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի աղջիկը` Էնջլը, որոշել է Հայաստանում սովորելուց հետո կրթությունը շարունակել Միացյալ Նահանգներում` “New York Film” ակադեմիայի դերասանական բաժնում:

Էնջլ Մարտիրոսյանը


Մագիստրոսական ծրագրում սովորելու համար երգչուհին մի քանի օրից կմեկնի Նյու Յորք` հանձնելու ընդունելության քննությունները, հետո կվերադառնա Երեւան` ավարտելու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռուսական դրամատիկ թատրոնի 4-րդ կուրսը, այնուհետեւ 2 տարով կմեկնի. “Արդեն ունեմ մուտքի վիզա, կարող եմ ազատ գնալ-գալ մինչեւ մշտական բնակությունս”:

Էնջլ Մարտիրոսյանը


Angel-ը նշել է` առաջին անգամ է մեկնելու Ամերիկա եւ այնտեղ միայնակ է բնակվելու. “Երբ մտածում էի` որ երկրում կարելի է ավելի լավ մասնագիտանալ, հասկացա, որ ուսումնական լավագույն հաստատություններն այնտեղ են: Անգլերենի հետ երբեւիցե խնդիր չեմ ունեցել, կարծում եմ` այդ լեզվով ուսուցումն ինձ համար դժվար չի լինի”:

Էնջլ Մարտիրոսյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նա գարնանը նշել էր, որ պատրաստվում է իր ռեժիսոր մայրիկի նկարահանած տեսահոլովակը ներկայացնել.“Քանի որ այս շրջանում ավելի շատ զբաղվում էի մագիստրատուրայի հարցերով, տեսահոլովակի պրեմիերան հետաձգվել է, բայց դեկտեմբերին այն եթերում կլինի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտյոմ TyomS Հարությունյանի եւ Angel-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին