Հունիսի 5-ին՝ երեկ, Էրիկը դարձել է 24 տարեկան: Ծննդյան օրը երգչի հետ BRAVO.am-ը կապ է հաստատել, երբ վերջինս գտնվել է Հայաստան-Վրաստան սահմանին:):
"Կենդանակերպի նշանով վիշապ եմ, տարին ինձ համար հաջողակ է". Էրիկ
“Տոնը սկսվել է գիշերը: Առաջին շնորհավորանքը ստացել եմ Գայուշից, շնորհավորել են նաեւ Արթուր Մանուկյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սիլոն, հիմա էլ գնում ենք Վրաստան` ընկերներիս, բարեկամներիս ու ընտանիքիս հետ նշելու”,- մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:
Երգիչը պատմել է, որ ծննդյան առաջին տորթի մոմերը փչել է գիշերը` Երեւանում, եւ կարծում էր՝ Վրաստանում եւս մեկ տորթ կունենա:). “Թե ինչպես կանցկացնեմ օրս, չեմ պլանավորել. ամեն ինչ տեղում կորոշվի”:
Էրիկը դարձել է 24 տարեկան
Անդրադառնալով նվերներին` Էրիկն ասել է հետեւյալը.“Ոչ միայն այսօր, այլ այս տարին ինձ համար նվերներով լեցուն է եղել: Կենդանակերպի նշանով վիշապ եմ, տարին ինձ համար հաջողակ է”: Երգիչը նաեւ տեղեկացրել է, որ մինչ հունիսի 15-ը նոր տեսահոլովակ է նկարահանելու:
"Առաջին շնորհավորանքը ստացել եմ Գայուշից". Էրիկ
BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/ Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էրիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: