Դերասան Թոմ Քրուզը Լոնդոնում ընթացող «Առաքելությունն անիրագործելի է» (անգլ.՝ Mission: Impossible) ֆիլմի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ հնարք իրագործելիս ոտքի վնասվածք է ստացել:
Թոմ Քրուզը
Սցենարի համաձայն, նա պետք է ցատկեր հարեւան տան տանիքին, սակայն ճիշտ չհաշվարկելով հեռավորությունը, բավական ուժեղ բախվել է շենքի պատին:
The Sun-ի փոխանցմամբ, վերականգնման գործընթացը կարող է ամիսներ տեւել, ֆիլմի նկարահանումներն էլ հնարավոր է 4 ամսով հետաձգվեն:
Թոմ Քրուզը
Քրուզը նկարահանումների ժամանակ հաճախ է հրաժարվում կասկադյորների ծառայություններից՝ նախընտրելով ինքնուրույն կատարել բարդ հնարքներ:
Նշենք, որ «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2018թ. հուլիսին:
BRAVO.am


×
5,679





