Վերա Բրեժնեւայից հետո ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենացանկալի ու քննարկվող երգչուհիներից Ժաննա Ֆրիսկեն եւս որոշել է փորձել իրեն ամուսնացած կնոջ կարգավիճակում:): Իսկ որպես սիրելի ընտրել է իրենից 8 տարով փոքր Դմիտրի Շեպելեւին:
Ժաննա Ֆրիսկեն
Ռուսական Առաջին ալիքի 29-ամյա հաղորդավարը եւ 37-ամյա երգչուհին այլեւս չեն թաքցնում, որ “խենթի պես սիրահարված են միմյանց”:): Ինչպես երեւում է` Ժաննայի` ընտանիք ունենալու ցանկությունը, որ պահել էր այս Նոր տարուն, շուտով կիրականանա: Զույգը նշել է՝ իրենց հարաբերություններում “ամեն ինչ լուրջ է”:
Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն
Մարտ ամսին Ֆրիսկեի սիրեցյալը կրկին այցելել է երգչուհուն՝ Մեքսիկա, որտեղ, ինչպես պարզվել է, զույգը նշել է ոչ պաշտոնական հարաբերությունների մեկ տարին: “Հարազատս, շնորհավորում եմ քեզ մեր փոքրիկ տոնի կապակցությամբ: 9-ը ամիս է՝ դու իմ տղամարդն ես, ես երջանիկ եմ քեզ հետ, դու իմն ես”,- մարտի 5-ին իր էջում գրել Ժաննան: Շեպելեւի արձագանքը չի ուշացել. “Սիրելիս, ես սիրում եմ քեզ, դու իմ կյանքն ես, պաշտում եմ քեզ”:
Ժաննա Ֆրիսկեն
Այս զույգի սիրավեպի մասին սկսել են խոսել նախորդ տարվանից, երբ ամռանը հաղորդավարը մեկնել է Մեքսիկա՝ երգչուհու ծննդյան 37-ամյակին: Հունվարին պապարացիները նրանց միասին են տեսել Մայամիում: Ժաննա Ֆրիսկեի կյանքում մինչ օրս օրինական ամուսին չի եղել:), իսկ Դմիտրին իր առաջին կնոջից բաժանվել է 2008 թվականին:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: