×


“Իմ քեռի Ռաֆայելը” երկու օրից մեծ էկրան կբարձրանա

Այս ամիս մեծ էկրան կբարձրանա “Իմ քեռի Ռաֆայելը”: Ֆիլմը, որի գլխավոր հերոսը հայ ծերունի է, սեպտեմբերի 21-ին կցուցադրվի Նյու Յորքի, Տորոնտոյի, Լոս Անջելեսի եւ ամերիկյան այլ մի շարք քաղաքների կինոթատրոններում:

Հատված “Իմ քեռի Ռաֆայելը” ֆիլմից


Ընտանեկան կատակերգության գլխավոր հերոսին` քեռի Ռաֆայելին, ինչպես նաեւ այլ մեկ կերպարի մարմնավորում է իրանահայ դերասան, գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Վահիկ Փիրհամզեյը, որը նաեւ ֆիլմի սցենարի համահեղինակն է:

Վահիկ Փիրհամզեյը


“Իմ քեռի Ռաֆայել”-ի մյուս դերակատարներն են Էնթոնի Քլարքը, Ռեյչլ Բլենչարդը, Ջո Լո Տրուլոն, Միսի Փայլը, Անահիտ Ավանեսյանը եւ ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգի նախկին պրոտեժե Մարկ Ֆուսկոն է:

Արմենչիկը տիկնոջ` Լուսինեի ու Վահիկ Փիրհամզեյի հետ


Ընտանեկան կատակերգության բյուջեն կազմել է 1միլիոն 300 հազար դոլար: Ի դեպ, ֆիլմում հնչում են Արմենչիկի երգերից երկուսը:):

BRAVO.am
Աղբյուրը` myunclerafael.com

Կարդալ ավելին

Quality Sign BW