×


Իննա Խոջամիրյանի չիրականացած երազանքը եւ 2019-ի ամենագեղեցիկ ձեռքբերումը

Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել իրականացած ու չիրականացած երազանքների մասին: Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Lon-ն է, ում հետ դերասանուհին համագործակցելու շատ առիթներ է ունեցել:

«Մոտ մեկ տարի է, ինչ ֆոտոշարքի գաղափարն ունեի, լուսանկարչի հետ բազմիցս քննարկել ենք, բայց նոր միայն կարողացանք իրականացնել: Երկուսս էլ արդյունքից գոհ ենք: Ճիշտ է՝ այդ օրը շատ ցուրտ էր, բայց չեմ դժգոհում. արժեր»,- ասել է Իննան:

Իննա Խոջամիրյանը


Եթե չլիներ դերասանուհի

Միշտ մտածել եմ՝ ով կուզեի լինել, ինչ կդառնայի, եթե այլ կերպ դասավորվեր կյանքս։ Երազում էի դիպուկահար կամ բալետի պարուհի դառնալու մասին: Էապես ոչինչ չի խանգարել պարուհի դառնալուս, ուղղակի ժամանակին բալետի փոխարեն կարատեի էի հաճախում:): Մինչեւ հիմա էլ հույս են տալիս, որ դեռ ուշ չէ, կարող եմ գոնե սիրողական երանգ տալ ցանկություններիս, բայց ժամանակս այնքան սուղ է, որ օրը 3 ժամ եմ քնում: Ամեն դեպքում աչքի տակ ունեմ. ոչինչ բացառված չէ:

Այս երազանքը շուտով կիրականանա

Ներկայացումն իմ այս տարվա ամենագեղեցիկ ձեռքբերումն էր, ինչի համար շատ ոգեւորված եմ: Անդրադառնալով ցանկություններին՝ չեմ կարող չնշել, որ երազում եմ լինել Սանկտ Պետերբուրգում, ինչն էլ ոչ մի կերպ չէր ստացվում: Շուտով երազանքս իրականանալու է. դեկտեմբերի 7-ին այնտեղի լավագույն թատրոններից մեկում մեր «Երկնագույն շան աչքերն» ենք խաղալու։ Սա երազ է, երազանք, չգիտեմ՝ ինչպես կոչել, անասելի ոգեւորված եմ։

Իննա Խոջամիրյանը


Մեկը մերժել է

Թատրոնն ուրիշ է, կինոն՝ ուրիշ. երկուսն էլ հավասարապես սիրում եմ: Փորձը ցույց է տալիս, որ համատեղել հնարավոր է անգամ դժվարին դեպքերում: Գեղարվեստական երկու ֆիլմի առաջարկ էլ եմ ստացել. մեկը մերժել եմ, մյուսն էլ՝ ինձ չընտրեցին։ Կուզեի այդ ոլորտում էլ ուժերս փորձել, բայց քանի դեռ նորություն չունեմ, չեմ ուզում ավելորդ խոսել:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Lon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին