Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում երեկ ուրախ ժամանակ են անցկացրել Սոնա Շահգելդյանի ընտանիքը, հայր եւ որդի Քոթանջյանները, Լիանա եւ այլք: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Սոնան, հավաքվել էին տոնելու իրենց մտերիմ ընկերոջ՝ կոմպոզիտոր Արթուր Նիկողոսյանի 50-ամյակը, ով երաժշտություն է գրել իր երգացանկից «Սեր, թե երազ», «Քեզ կնվիրեմ», «Ձեռքդ մեկնիր» երգերի, ինչպես նաեւ Լիանայի հետ «Դու սպասիր» զուգերգի համար, եւ ոչ միայն:
Ռաֆայել Քոթանջյանը՝ կնոջ հետ, Սոնա Շահգելդյանը, Մայքլ Քոթանջյանը
«Նրան շատերը որպես Կոնս գիտեն: Վաղուց ենք միասին աշխատում: Ճիշտ է, Հոլանդիայում է ապրում, բայց այս տարի որոշեց Հայաստան գալ ու հոբելյանը այստեղ նշել»,-պատմել է Սոնան:
Ռաֆայել Քոթանջյանը՝ կնոջ հետ եւ Սոնա Շահգելդյանի որդին
Երգչուհին նշել է նաեւ, որ որդու հետ է մասնակցել խնջույքին, եւ փոքրիկ Արթուրն իրեն շատ լավ է պահել, բոլորի հետ երգել ու պարել է:
Սոնա Շահգելդյանի որդին՝ փոքրիկ Արթուրը
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Շահգելդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: