BRAVO.am-ը աշնանը զրուցեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ, ով անդրադարձավ թատրոնի խնդիրներին, նոր նախաձեռնություններին, սպասվող փոփոխություններին եւ հյուրախաղերին, իսկ այսօր Ամանորին ընդառաջ ներկայացնում ենք թատրոնի արտիստների բարեմաղթանքները:
Ռուբեն Ասատրյանը
Ռուբեն Ասատրյան, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ
Սիրելի, փոքր, սակայն մեր դրախտավայր Հայաստան, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Իմ սիրելի տաղանդավոր ժողովուրդ, ցանկանում եմ, որ այս տարին նպատակների, ձգտումների իրականացման տարի լինի, որպեսզի մեր երկրում երկինքը միշտ խաղաղ եւ արեւավառ լինի:
Տիգրան Միքայելյանը
Տիգրան Միքայելյան, բալետի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ
Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Թող գալիք տարին լինի նվաճումների եւ ձեռքբերումների տարի: Անցնող տարին, իսկապես, հարուստ էր ստեղծագործական հաջողություններով, սակայն սպասելիքները մեծ են նաեւ հաջորդ տարվանից: Հույս ունեմ, որ առաջիկա տարվա ընթացքում հայաստանյան բեմում հնարավոր կլինի դարձյալ նախաձեռնել նոր ու հետարքիր միջոցառումներ, ներկայանալ մեր օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներում: Մաղթում եմ անփորձանք, առողջ եւ սիրով լի տարի:
Գեւորգ Հակոբյանը
Գրիգոր Աբրահամյան, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ
Սիրով շնորհավորում եմ համայն հայությանը գալիք թվականի առթիվ: Թող նոր տարում նորովի իրականանան բոլորիս երազանքներն ու փափագները, բոլորիս հայացքները ուղղվեն դեպի ամանորյա խաղաղություն, միասնականություն եւ նոր հաղթանակներ: Մաղթում եմ սեր առ միմյանց, սեր առ Հայաստան երկիրը եւ առ բարձրարժեք արվեստը: Խաղաղություն, բարեկեցություն եմ մաղթում ամբողջ հայ ազգին: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:
Գրիգոր Աբրահամյանը
Գեւորգ Հակոբյան, Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հանդիսատես, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ անցյալում մնան դժվարություններն ու գալիք տարում եղբայրական սիրով լցվենք միմյանց հանդեպ, այն սիրով, որն իր մեջ կրում է քրիստոնեությունն ու դասական երաժշտությունը:
Սյուզաննա Փիրումյանը
Սյուզաննա Փիրումյան, Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի
Սրտանց շնորհավորում եմ Ամանորի առթիվ: Անցնող տարին մեր թատրոնի եւ անձամբ ինձ համար հիշարժան էր. նախ` ես բալիկ ունեցա, իսկ մեր թատրոնի բալետային խումբն էլ մեծ հաջողությամբ ներկայացավ Սանկտ Պետերբուրգում: Ցանկանում եմ, որ հաջորդ տարին բոլորիդ համար լինի հաջողությունների եւ հավատի զորեղացման տարի: Թող գալիք տարում շարունակի խաղաղություն տիրել մեր Հայաստան աշխարհում:
BRAVO.am
Լուսանկարները` Օպերային թատրոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: