×


Ի՞նչն է երջանկացրել Մարի Աքսելին :)

“Mercedes-Benz Fashion Week Russia” նորաձեւության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 21-ին իր “Գարուն-ամառ 2013” նոր հավաքածուն է ներկայացրել  Մարի Աքսելը: Դիզայները նշել է` զգեստները ստեղծելիս իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել կինը` իր գեղեցկությամբ, նրբությամբ եւ բարեմասնություններով:

Մարի Աքսելն իր նոր հավաքածուի ցուցադրությանը


“Իրականացված հարցման համաձայն, իմ հավաքածուի ցուցադրությունն ամենասպասվածն էր նորաձեւության շաբաթվա շրջանակում, որին ներկա են եղել “աստղային” շատ հյուրեր: Դրական բազմաթիվ արձագանքներ են եղել: Ես էլ մեծ հաճույք եմ ստացել, երջանիկ եմ:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Մարի Աքսելը:

Մարի Աքսելի նոր հավաքածուի ցուցադրությանը


Դիզայները տեղեկացրել է, որ դեֆիլեի հյուրերի թվում են եղել Անֆիսա Չեխովան, Իլյա Զուդինը, Ալիսա Կրիլովան, Արինա Պերչիկը, Արմեն Երիցյանը, Միտյա Ֆոմինը եւ ուրիշներ. “Հավաքածուիս ցուցադրության առիթով կազմակերպված “afterparty”-ին ներկա է եղել նաեւ Քսենյա Սոբչակը:)”:  

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարի Աքսելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին