×


Ի՞նչն է կապում Սիրուշոյին, Էմմիին, Իգլեսիասին, Օզբորններին եւ այլ հայտնիների:)

Պտուղը ծառից հեռու չի ընկնում արտահայտությունն ավելի քան տեղին է այս նյութի համատեքստում: Այսօր ներկայացնում ենք արտասահմանյան շոու-բիզնեսի հայտնի ծնողներին ու նրանց երեխաներին: “Աստղային” ընտանիքների թեման շարունակելով` մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք նաեւ հայ հայտնիներին: Հայկական երկու ընտանիքի մասին կխոսենք հենց հիմա:):   

Հրաչյա Հարությունյանն ու Սիրուշոն


Հայտնի երգչուհի, “Եվրատեսիլ 2008”-ին չորրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի ներկայացուցիչը` Սիրուշոն, ծնվել է 1987 թվականին` արվեստագետների ընտանիքում: Բոլորին հայտնի է, որ նրա մայրը երգչուհի Սյուզան Մարգարյանն է, իսկ հայրը` դերասան Հրաչյա Հարությունյանը:

Նշենք, որ Սյուզան Մարգարյանի “Նոր տարի” ձայնասկավառակում զետեղված երգերի հեղինակը Սիրուշոն է, մայր եւ դուստր նաեւ դուետներով են հանդես գալիս: Էդգար Գյանջումյանի հեղինակած “Երեւան” երգի հիման վրա նկարահանվել է նրանց համատեղ առաջին տեսահոլովակը: Նախորդ տարի երգչուհիները ներկայացրին “Օրոր” դուետի տեսահոլովակը, որն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ: Այս երգի երաժշտության հեղինակը եւս Սիրուշոն է:



Հայտնի մեկ այլ երգչուհի Էմմին եւս արվեստագետների ընտանիքից է: Նրա հայրը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է, մայրը` երգչուհի, նաեւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին` Երեւանում:  Երաժշտական տաղանդը Էմմին ժառանգել է հենց հայտնի մայրիկից: Երգչուհին ելույթ է ունեցել հայկական եւ արտասահմանյան մի շարք բեմերում, մասնակցել է միջազգային մրցույթների, այդ թվում` “Եվրատեսիլ”-ին եւ “Նոր ալիք”-ին:
 

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Ջոն Լենոնի եւ Յոքո Օնոյի հայտնի որդին Շոն Լենոնն է, որը հայտնի էր նույնիսկ մինչեւ երաժշտական կարիերա սկսելն ու 1998 թվականին իր դեբյուտային ձայնասկավառակի թողարկումը: Պատճառն ավելի քան պարզ է` նա լեգենդար “բիթլի” ժառանգն է: Այսօր Շոնը, որ արտաքնապես էլ նման է հայրիկին, շարունակում է երաժիշտ ծնողների գործը: Նշենք, որ Ջոն Լենոնը առաջին ամուսնությունից եւս որդի ունի: Ջուլիանը նույնպես զբաղվում է երաժշտությամբ:

Ֆրենսիս Բինը “Nirvana” գրանժ ռոք-բենդի վոկալիստ, 27 տարեկանում մահացած Քուրթ Քոբեյնի դուստրն է: Նրա մայրը երգչուհի ու դերասանուհի Քորթնի Լավն է: Աղջիկը այժմ 19 տարեկան է եւ որոշել է չշարունակել հայտնի ծնողների երաժշտական ուղին: Փոխարենը, Ֆրենսիսը արդեն նշանվել է ու պատրաստվում է ընտանիք կազմել:):

Մայր եւ դուստր Շերոն եւ Քելլի Օզբորնները


Հայտնի ծնողների եւ երեխաների թվում են նաեւ Շարոն ու Օզի Օզբորններն իրենց երկու երեխաների` Քելլիի եւ Ջեքի հետ, դերասանուհի Գոլդի Հոնն ու Քեյթ Հադսոնը եւ ուրիշներ, որոնց լուսանկարները, ինչպես նաեւ երաժշտական հատվածը ձեզ սպասում են ստորեւ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW