×


Ինչո՞վ են զբաղվել Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը բասկետբոլ դիտելիս :)

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն ամենաքննարկվող հայտնի զույգերից են, որոնց մասին նորություններն անտարբեր չեն թողնում ինչպես բազմաթիվ երկրպագուներին, այնպես էլ նրանց, որոնք անգամ տանել չեն այս երիտասարդներին:): 

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը


Սիրահար զույգն ակտիվ հանգստի կողմնակից է: Այս անգամ երգիչները ներկա են եղել “Lakers” եւ “Spurs’’ բասկետբոլային թիմերի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի “Staples’’ կենտրոնում:  Երկրպագել են Սան Անտոնիոյի թիմին, որն էլ  հենց հաղթող է ճանաչվել:

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը


Ջասթինն ու Սելենան սիրելի թիմի հաղթանակը տոնել են համբույրով, ինչին ականատես են եղել խաղին հետեւողները: Տեսնելով սեփական համբույրը մեծ էկրանին` Սելենան ամաչել է եւ  ձեռքով փակել դեմքը: Խաղի ականատեսները պատմում են, որ համբույրի պահին դահլիճում գտնվող հանդիսատեսը ծափահարել ու ողջունել է զույգին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.music.yahoo.com

Կարդալ ավելին

Quality Sign BW