“Սիլվա Հակոբյանը նշանվել է, երգիչ-ընտրյալն էլ նկարահանվել է իր նոր տեսահոլովակում”. ահա այսպիսի բովանդակությամբ լուր է շրջանառվում հայաստանյան լրատվամիջոցներում, որի իսկությունը պարզելու համար այսօր կապվել ենք երգչուհու հետ:
Սիլվա Հակոբյանի նշանադրության լուրի առիթ դարձած լուսանկարը:)
BRAVO.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանը հերքել է իր նշանադրության լուրը` դա համարելով նախատոնական ուրախ կատակ:): Երգչուհու պրոդյուսեր հայրն էլ` Հակոբ Հակոբյանը, նշել է հետեւյալը. “Վերջերս տեղի ունեցած “Տաշի” շոուի ժամանակ, որին մասնակցել են հայկական շոու բեզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները, կատակով ասել եմ, որ Սիլվայի հարսանիքը Մարզահամերգային համալիրում եմ անելու: Այս ամենը վառ երեւակայության արդյունքում դարձել է լուր, որն իրականությանը չի համապատասխանում”:
Արմինկան, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը եւ Նունե Եսայանը
Նշանադրության մասին խոսակցությունները թեժացրած մատանին էլ, ինչպես Սիլվա Հակոբյանն է ասել, պարզաապես զարդ է, որը լրացրել է իր բեմական կերպարը:
Երգչուհու հայրը կարծում է` լուսանկարն իսկապես համոզիչ է ստացվել. “Սիլվան տոնական հագուստով եւ մատանիով… Բնական է, որ այդպես էլ կմտածեին:)”:
“Տաշի” շոուին Դիանա Գուրցկայան կատարել է Սիլվա Հակոբյանի “Գիշեր է” երգը
Սիլվա Հակոբյանի երկրպագուներին տեղեկացնենք, որ երգչուհու սիրտը դեռ ազատ է:):
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: