×


Ինչպիսի՞ տեսք ունեին մոդելները հեռավոր 1970-ականներին

“Victoria’s Secret’’ ապրանքանիշն այսօր գովազդում են աշխարհի ամենագեղեցիկ մոդելները, այս ընկերության կազմակերպած շոուներն իրենց շքեղությամբ աչք են շոյում: Իսկ նման հաջող արդյունքի բրենդը միանգամից չի հասել. ամեն ինչ սկսվել է 1970-ական թվականների կեսերին` Միացյալ Նահանգներում:

“Victoria’s Secret’’ ապրանքանիշի 1970-ական թվականների լուսանկարներից


Ինչպես գործունեության սկզբում, այնպես էլ հիմա ընկերությունը կատալոգներ է թողարկում, որտեղ մոդելները ցուցադրում են ապրանքանիշի նոր հավաքածուները: Սակայն, եթե դիտենք 70-ականներին արված լուսանկարները, երբ մարդիկ նույնիսկ չէին լսել ֆոտոշոփի մասին, լուսանկարները լիովին տարբերվում են այն ֆոտոշարքերից, որոնք ներկայացվում են հիմա:

Նախկինում մոդելների կառուցվածքի չափանիշները եւս այլ էին, իսկ լուսանկարները` թեմատիկ: Կիսաթափանցիկ ներքնազգեստով կամ գիշերանոցով աղջիկները հետաքրքրությամբ գիրք են ընթերցում, նամակ գրում, կամ էլ հանգստանում են մահճակալի վրա:

“Victoria’s Secret’’ ապրանքանիշի 1970-ական թվականների լուսանկարներից


Երբ այս լուսանկարները հայտնվեցին “Retrospace’’ կայքում, դրանց տակ միանգամից մեկնաբանությունների տարափ տեղաց: Պարզվում է` կանայք կարոտում են այն ժամանակվա լուսանկարները:  “Հիմա մոդելներն անբնական մաշկ ունեն, իսկ հին լուսանկարներում ամեն ինչ բնական է’’. ահա այս կարծիքին են մեկնաբանություն գրողների մեծամասնությունը:  Մեր ընթերցողների կարծիքները կկարդանք այս նյութի համար նախատեսված մեկնաբանությունների հատվածում:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW