×


Ինչպիսի՞ն կլինի հայուհիների կյանքը 2018 թվականին :)

“Կին կա` ոսկի է, կին էլ կա` բրոմ: Կանայք կան` կաթնակեր` մտքում միայն սեքս…Կին կա, որ կա միշտ, կին էլ կա` չկա”. Շատ տարբեր կանանց մասին Վահրամ Սահակյանի սցենարով ներկայացում է բեմադրել Լիլիթ Հովակիմյանը, որի պրեմիերան օրերս էր: Կամերային երաժշտական թատրոնի բեմում 2018 թվականն էր, Հայաստանն արտագաղթից հետո ուներ կես միլիոն բնակչություն, իսկ երկրի ղեկավարումը ստանձնել էին կանայք:

“Կինը որպես մասնագիտություն” ներկայացման պրեմիերային


“Կինը որպես մասնագիտություն” ներկայացման ռեժիսորի համար աշխատանքը կրկնակի բարդ է եղել, քանի որ բացի բեմադրելուց, նա հանդես է գալիս երեք կերպարում: Սկզբում կոշկակար է, որը կոշիկի միջոցով հիմարիկ աղջիների համար նաեւ գուշակություններ է անում, հետո գլամուրային շիկահեր է, որը բացի նորաձեւության վերջին միտումներից ոչինչ չգիտի, օլիգարխ կնոջ դերում էլ ներկայացնում է, թե հանուն փողի քանիսին կարող է ենթարկեցնել:

“Կար ժամանակ, երբ ամեն ինչ անում էին տղամարդիկ, պաշտոններում եւս նրանք էին, բայց հիմա ղեկը կանաց ձեռքում է: Ներկայացման հիմքում կնոջ էությունն է: Ներկայացնում ենք, թե ինչպիսին է վիճակն արտագաղթից հետո. անգամ գաղութն է դատարկ, որը վարձով է տրվում:)’’,-նշել է Լիլիթ Հովակիմյանը` հանդիսատեսին հուշելով չմոռանալ հումորի հիմքում առկա իրականության մասին մտորել:

“Կինը որպես մասնագիտություն” ներկայացման պրեմիերային


“Մասնագիտությունների” թվում չի անտեսվել նաեւ մարմնավաճառությունը: Այս աղջիկները բավական մատչելի գնով վաճառում են իրենց մարմինը, կուրծքը, կոնքերը..: Մարմնավաճառի, գեղեցկության մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրած շիկահերի եւ օլիգարխ կնոջ հաստավիզ թիկնապահի կերպարներն է մարնավորում Մորենա Ֆուեգոն.“Թեեւ կոմեդիա է, հանդիսատեսը կտեսնի մեր ներկան: Իմ կերպարը ներկայացնում է մեր մի շարք աղջիկների էությունը, ովքեր, նկարվելով սերիալներում, կարծում են, թե “աստղ” են”:  

“Կինը որպես մասնագիտություն” ներկայացման պրեմիերային


2018 թվականին վերոնշյալ սցենարի իրականացման դեպքում փոփոխություններ կգրանցվեն նաեւ նախարարությունների անվանումներում, Առեւտրի նախարարությունը կդառնա Շոփինգի, Առողջապահությանը` Շեյփինգի կամ Յոգայի, իսկ Ոստիկանությունը` Եկեղեցուն կից մեղքերի թողության նախարարություն, դե, իսկ նախագահի նստավայրը կվերածվի կանանց սրահի:): Այս եւ այլ “բարեփոխումներ” կիրականացնի դերասանուհի Հայարփի Գալստյանը, որն էլ “18+” ձեւաչափի շոուում մարմնավորում է կին նախագահին.“Քաղքենի կնոջը կերտելիս փորձել եմ շեշտել նրա ծիծաղը: Բեմ եմ գալիս` աթոռս գրկած, որը ճանկել եմ եւ չեմ ցանկանում բաց թողնել:)”:

“Կինը որպես մասնագիտություն” ներկայացման պրեմիերային


“Կինը որպես մասնագիտություն” ներկայացումը Կամերային երաժշտական թատրոնի բեմում կլինի նաեւ դեկտեմբերի 17, 18, 24, 25-ին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW