Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը հաստատել է ռեժիսոր Ռիդլի Սքոթի եղբոր, հայտնի ռեժիսոր 68-ամյա Թոնի Սքոթի վախճանի լուրը: Ոստիկանության տեղեկության համաձայն, հաջողակ ռեժիսորն ու պրոդյուսերը տեղական ժամանակով 12:30-ին ցատկել է Վինսենտ-Թոմաս կամրջից:
Թոնի Սքոթը
Հարեւանությամբ կանգնած ավտոմեքենայում հայտնաբերվել է ռեժիսորի նամակը, որի պարունակությունը դեռեւս չի բացահայտվում: Որոշ տեղեկությունների համաձայն Սքոթի մոտ վերջերս գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել:
Թոնի Սքոթը
Թոնին հայտնի էր հանդիսատեսին որպես էներգետիկ ֆիլմերի հեղինակ` «Սովը», «Լավագույն հրաձիգը», «Իրական Սերը», «Դոմինո» եւ այլն: Քննադատները բազմիցս նշել են, որ նա անկրկնելի ձեռագիր ունի: Եղբոր` Ռիդլի Սքոթի հետ Թոնին գլխավորում էր «Scott Free Production» ընկերությունը: Bravo.am-ը ցավակցում է ռեժիսորի հարազատներին եւ երկրպագուներին:
Bravo.am


×
2,383






